Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները արագիլի ձագին տեղափոխել են բուն

Փրկարարները արագիլի ձագին տեղափոխել են բուն

486
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 770 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը, գրանցվել է 466 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 32 կեղծ կանչ:

Փրկարարները 159 կենցաղային կանչ են ստացել, որից մոտ 100-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Նոր Նորք, Քանաքեռ-Զեյթուն, Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն վարչական շրջաններում, Արարատ: Տարբեր վայրերում արգելափակված  (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 4 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 4 մարդ: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 50 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 21 դեպքում:

Այլ կանչեր. Արմավիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ջրարբի գյուղի վարչական տարածքում խոշոր եղջրավոր անասունն արգելափակվել է լողավազանում,  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները լողավազանից դուրս են կենդանուն: Կոտայքի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Պռոշյան գյուղի վերջնամասում կատաղած շունն արձակվել է կապից եւ կծել տիրոջը, վերջինս ստացել է անհրաժեշտ բուժօգնություն,  շանը բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարաները բռնել են շանը եւ կապել: Նույն մարզում ահազանգ է ստացվել, որ Չարենցավան քաղաքի Արջաձոր թաղամասում երեխան ժայռից չի կարողանում իջնել, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները մոտ 20 մետր բարձրության ժայռից անվնաս իջեցրել են 12-ամյա տղային: Արարատի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Ղուկասավան գյուղի թանգա­րանի մոտակայքում արագիլի ձագն ընկել է բնից: Հրշեջ-փրկարարները արագիլի ձագին տեղավորել են բնի մեջ:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Փրկարարական գործ եւ առաջին բուժօգնություն», «Գետանցում եւ առաջին բուժօգնություն» եւ այլ թեմաներով ուումնավարժանքներ եւ դասընթացներ: