Գլխավոր Ուսուցողական նյութեր «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսը ներառվել է ԲՈԿ ցուցակում

«Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» հանդեսը ներառվել է ԲՈԿ ցուցակում

2184
Տարածել

Մայիսի 10-ին ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում տեղի ունեցավ «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների ժողովածուի խորհրդի նիստ  եւ որոշվեց «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների ժողովածուն անվանափոխել «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդես եւ հրատարակել տարեկան երկու համար՝ նախկին մեկի փոխարեն: Որոշումն ուղարկվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության բարձրագույն որակավորման կոմիտե՝ ԲՈԿ:

ԲՈԿ նախագահի այս տարվա հունիսի 28-ի թիվ 164Ա հրամանով  «Ճգնաժամային կառավարում եւ տեխնոլոգիաներ» գիտական եւ գիտամեթոդական հոդվածների հանդեսը ներառվել է ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման համար ընդունելի պարբերական գիտական հրատարակությունների 2019 թվականի ցուցակում:

Առավել մանրամասն՝ այստեղ