Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2073
Տարածել

Հունիսի 19-25-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 4 երկրաշարժ.

Հունիսի 18-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 13 կմ հյուսիս-արեւելք, 3-4 բալ ուժգնությամբ։

Հունիսի 19-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 17 կմ հարավ-արեւելք, 3 բալ ուժգնությամբ։

Հունիսի 24-ին Իրանում՝ Ահար քաղաքից 24 կմ հյուսիս-արեւմուտք, 3 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 66 կմ հյուսիս-արեւելք, 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է վեց երկրաշարժ, վեցն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Առաջին երկուսը տեղի են ունեցել հունիսի 19-ին եւ 21-ին համապատասխանաբար 6,5 եւ 6,2 մագնիտուդերով Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզու տարածքում: Հունիսի 19-ին եւ 24-ին 6,3 եւ 6,1 մագնիտուդերով երկրաշարժեր են գրանցվել Ինդոնեզիայի Աբերպուրա քաղաքից 246 կմ շառավղով սահմանափակված տարածքում, որոնց հետեւել են 5 եւ ավելի մագնիտուդով 10 երկրաշարժ: Հունիսի 24-ին եւս մեկ ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայում (Բանդա ծով)` Ամբոն կղզուց 321 կմ դեպի հարավ, եւ ունեցել է 7,3 մագնիտուդ: Հաջորդ օրը 6.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կոմանդորյան կղզիների տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»