Գլխավոր Միջոցառումներ Կվերապատրաստվեն հոգեւորականները

Կվերապատրաստվեն հոգեւորականները

2619
Տարածել

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի հայաստանյան միջեկեղեցական բարեգործական Կլոր սեղան հիմնադրամի նախաձեռնությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները հունիսի 27-ին եւ 28-ին վերապատրաստման սեմինար կանցկացնեն հոգեւորականների համար:

Հոգեւորականների համար ճգնաժամային կառավարման թեմաներով վերապատրաստում առաջին անգամ կազմակերպվել է 2007 թվականին, հետո՝ 2010-ին: Անցած տարի կազմակերպվել է վերապատրաստման երկու սեմինար. ապրիլին եւ հոկտեմբերին: