Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարներն օգնել են բնից ընկած թռչնին

Փրկարարներն օգնել են բնից ընկած թռչնին

2143
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 789 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Շոգ եղանակով պայմանավորված մեծ է հրդեհների քանակը, գրանցվել է 431 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 31 կեղծ կանչ:

Փրկարարները 163 կենցաղային կանչ են ստացել, որից ավելի քան 100-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն, Դավիթաշեն, Նոր Նորք, Արաբկիր վարչական շրջաններում, Կոտայքում, Արարատում: Տարբեր վայրերում արգելափակված  (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Արգելափակված 10 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 13 մարդ: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 58 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 29 դեպքում:

Այլ կանչեր. Կենտրոնի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Բաղրամյան պողոտայի շենքերից մեկի բակում թռչնի ձագը ծառի վրայից ընկել է, բարձրացնելու եւ իր բնին մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հրշեջ-փրկարարները թռչունին մոտեցրել են բնին: Արարատի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Զանգակատուն գյուղում խոզն ընկել է ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնու­թյու­նը: Հրշեջ-փրկարարները ձորից դուրս են բերել խոզին:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում, մանկապարտեզներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Ուժեղ երկրա­շարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը», «Հրդեհաշիջում եւ մարդկանց տարհանում», «Հրդեդահաշիջման եւ տարհանման աշխատանքների կազմակերպումը ուսումնական հաստատություններում», «Հրդեհաշիջումը գազալցակայաններում», «Գազի հոտ բազմաբնակարան շենքի աստիճանավանդակի մոտ», «Հրդեհաշիջումը եւ տարահանումը մանկապարտեզում», «Որոնողափրկակարական աշխատանքների իրականացումը Սեւանա լճում ՃՏՊ-ի հետրանքով Սեւանա լիճ ընկած ավտոմեքենայի դեպքում» եւ այլ թեմաներով ուումնավարժանքներ եւ դասընթացներ: