Գլխավոր Միջոցառումներ 32-ժամյա դաշտային վարժանք Շիրակում

32-ժամյա դաշտային վարժանք Շիրակում

2106
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 2019 թվականի հիմնական միջոցառումների պլանի համաձայն, հունիսի 24-հուլիսի 4 հատվածում Շիրակի մարզում կանցկացվեն մարզի փրկարարական ստորաբաժանումների որակավորման քննություն եւ քաղաքային որոնողափրկարարական՝ ՔՈՓ, թիմի 32-ժամյա դաշտային վարժանք:

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով ստեղծվել է որակավորման քննությունն ընդունող, վարժանքի ընթացքը վերահսկող աշխատանքային խումբ՝ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ Տիգրան Պետրոսյանի գլխավորությամբ: Խմբում ընդգրկված են մասնագետներ փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչությունից, ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից:

Հունիսի 24-ին նախատեսված են նախապատրաստական աշխատանքները, հունիսի 25-ին եւ 26-ին՝ վարժանք, դրանից հետո՝ որակավորման քննություններ: