Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2188
Տարածել

Հունիսի 12-18-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 1 երկրաշարժ. Հունիսի 13-ին Հայաստանում՝ Դիլիջան քաղաքից 12 կմ հյուսիս-արեւմուտք, 3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 9 երկրաշարժ՝

Հունիսի 12-ին Վրաստանում՝ Ախալքալաք քաղաքից 49 կմ հարավ-արեւելք եւ 48 կմ հարավ-արեւելք, 3-4 բալ ուժգնությամբ, Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Խոյ քաղաքից 51 կմ հյուսիս-արեւմուտք, 4 բալ ուժգնությամբ, Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝ Սարայ քաղաքից 19 կմ հարավ, 3 բալ ուժգնությամբ, իսկ Իրանում՝ Մարանդ քաղաքից 44 կմ հյուսիս-արեւմուտք, 3 բալ ուժգնությամբ։

Հունիսի 15-ին Իրանում՝ Ահար քաղաքից 49 կմ հարավ-արեւելք, 4-5 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Վան քաղաքից 8 կմ հյուսիս-արեւմուտք, 4 բալ ուժգնությամբ։

Հունիսի 16-ին  Իրանում՝ Ահար  քաղաքից 45 կմ արեւելք, 3 բալ ուժգնությամբ։

Հունիսի 17-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 36 կմ հյուսիս-արեւմուտք, 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է վեց երկրաշարժ: Առաջին երկրաշարժը տեղի է ունեցել հունիսի 14-ին 6,4 մագնիտուդով Չիլիի ափամերձ տարածքում` Կոկիմբո քաղաքից 61 կմ դեպի արեւմուտք: Հաջորդ օրը 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Պոլինեզիայում` Տոնգա կղզիների տարածքում: Հունիսի 15-ին Նոր Զելանդիայի Կերմադեկ կղզու տարածքում տեղի է ունեցել 7,2 մագնիտուդով երկրաշարժ: Սեյսմիկ իրադարձությանը հետեւել է 5,0 եւ ավելի մագնիտուդով 18 հետցնցում, որից երկուսը` 6,3 եւ 6,0 մագնիտուդերով: Հունիսի 18-ին 6,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ճապոնիայում՝ Հոնսյու կղզու Յամագատա պրեֆեկտուրայի Ցուրուոկա քաղաքից 33 կմ դեպի արեւմուտք: Երկրաշարժի հետեւանքով 30 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Յամագատա, Նիիգատա, Միյագի եւ Իսակավա պրեֆեկտուրաներում: Երկրաշարժից հետո հայտարարվել էր մինչեւ 1 մետր բարձրությամբ հնարավոր ցունամիի վտանգի մասին, որը հետագայում հերքվել է:

Շաբաթվա ընթացքում՝ տարածաշրջանից դուրս, տեղի է ունեցել 5,9 մագնիտուդով երկրաշարժ, որի հետեւանքով կան զոհեր եւ վիրավորներ: Այն տեղի է ունեցել հունիսի 17-ին Չինաստանի Սիչուան նահանգի արեւելան տարածքում, Չունցին քաղաքից 197 կմ դեպի հարավ-արեւմուտք։ Ստորգետնյա ցնցման հետեւանքով զոհվել է 13, վիրավորվել  199 մարդ: Ավերվել է 73 տուն, եւս 19 տուն վնասվել է:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»