Գլխավոր Միջոցառումներ ԱԻՆ մարզիկների նոր նվաճումները

ԱԻՆ մարզիկների նոր նվաճումները

334
Տարածել

Հունիսի 11-13-ը Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում անցկացվեց հաշմանդամություն ունեցող անձանց մարզական հանրապետական փառատոնը:

Մասնակցեցին 65 մարզիկ 6 մարզաձեւում՝ բասկետբոլ, ծանրամարտ, բազկամարտ, սեղանի թենիս, շախմատ եւ լող:

Արտակարգ իրավիճակների նախարարութան աշխատակիցները եւս մրցանակային տեղեր զբաղեցրին: Ծանրամարտ եւ բազկամարտ մարզաձեւերում Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատոր Գրետա Վարդանյանն արժանացավ ոսկե մեդալների, իսկ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի 911 ծառայության օպերատոր Գոհար Նավասարդյանը՝ 3-րդ մրցանակի: Տղամարդկանց ծանրամարտում ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության պետ Սեւակ Մխիթարյանը 65 կգ քաշային կարգում զբաղեցրեց 2-րդ, իսկ 72 կգ քաշային կարգում հանդես եկող Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատոր Սարգիս Միրիբյանը՝ 1-ին տեղը: Սայլակով սեղանի թենիսի 2-րդ մրցանակակիր դարձավ ԱԻՆ Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի տեղեկատվության վարչության տեղեկատվության ստացման եւ հաշվառման առաջին կարգի մասնագետ Նուբար Կիրակոսյանը: Անվասայլակով բասկետբոլի «Արտակարգ» թիմի եւ պաշտպանության նախարարության մարզիկները մրցեցին 3 համատեղ թիմով:

Հայաստանի ազգային պարաօլիմպիկ կոմիտեի գլխավոր քարտուղար, «Փյունիկ» միության ծրագրերի ղեկավար Ռուզաննա Սարգսյանի խոսքով՝ տարեցտարի մասնակիցների թիվն ավելանում է: «Փյունիկ» միութունն աշխատանքներ է տանում հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողների հետ, եւ սպորտի միջոցով նրանց ինտեգրում ակտիվ կյանքի: Նախատեսվում է նաեւ վերականգնողական ամառային եւ ձմեռային ճամբարներ կազմակերպել, եթե պետական հովանավորություն լինի: Այս նախաձեռնությունն ավելի կսերտացնի տարբեր մարզերի մարզիկների միջեւ կապը:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են մարզիկները

Հ.Գ. Այս նվաճումները ԱԻՆ հաշմանդամություն ունեցող մարզիկների հերթական հաջողություններ են: Մեր մարզիկները հաղթանակների հարուստ փորձ ունեն.

«Արտակարգ» բասկետբոլի թիմը՝ մրցույթի գավաթակիր

Փրկարար չեմպիոնուհին

ԱԻՆ մարզիկների հաջողությունները

ԱԻՆ աշխատակիցները հաշմանդամային սպորտում առաջատար են