Գլխավոր ՀՀ ԱԻՆ Հայաստանի պատանի հրշեջ-փրկարարները կմասնակցեն միջազգային հավաքի

Հայաստանի պատանի հրշեջ-փրկարարները կմասնակցեն միջազգային հավաքի

2444
Տարածել

Հուլիսի 4-13-ը Բելառուսի Գոբել քաղաքում կանցկացվի պատանի հրշեջ-փրկարարների 17-րդ միջազգային հավաքը, որին կմասնակցի նաեւ Հայաստանի թիմը: Միջազգային այս հավաքին Հայաստանի պատանի փրկարարները մասնակցում են արդեն 7-րդ անգամ:

Այս տարի թիմում ընդգրկված են Երեւանի, Աշտարակի, Արարատի, Սպիտակի դպրոցների աշակերտներ: Մարզիչներն են ԱԻՆ փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի մասնագետները: Հայկական թիմի գեղարվեստական պատրաստության հարցերի պատասխանատուն «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի» մշակույթի կենտրոնն է, հավաքականի բուժզննումն ու առաջին օգնության պատրաստության հարցերի պատասխանատուն՝ ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոնը»:

Այս օրերին թիմը մարզվում է «Նաիրիտ» գործարանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի տարածքում:

Հաջողություն ենք մաղթում մեր պատանիներին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ

Հ.Գ. Պատանի հրշեջ-փրկարարական հանրապետական առաջնություններ անցկացվում են նաեւ Հայաստանում՝ 2013 թվականից: