Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2528
Տարածել

Հունիսի 5-11-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 1 երկրաշարժ. Հունիսի 6-ին Հայաստանում՝ Ելփին գյուղից 3 կմ հարավ-արեւմուտք, 3-4 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 22 երկրաշարժ՝

  • Հունիսի 5-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 16 կմ հարավ-արեւելք, 4 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 6-ին Իրանում՝ Սալմաստ քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք եւ 19 կմ հյուսիս-արեւելք, 3 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 7-ին Իրանում՝ Ահար  քաղաքից 43 կմ արեւմուտք, 3-4 բալ ուժգնությամբ եւ 37 կմ հարավ-արեւմուտք, 5-6 բալ ուժգնությամբ, իսկ Մարանդ քաղաքից 27 կմ հյուսիս-արեւմուտք, 3 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 8-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 36 կմ հյուսիս-արեւմուտք, 5 բալ ուժգնությամբ, 28 կմ հյուսիս-արեւմուտք, 5-6 բալ ուժգնությամբ, 31 կմ հյուսիս-արեւմուտք եւ 24 կմ արեւմուտք, 3-4 բալ ուժգնությամբ, 31 կմ հյուսիս-արեւմուտք, 25 կմ հյուսիս-արեւմուտք եւ 29 կմ հյուսիս-արեւմուտք, 3 բալ ուժգնությամբ, 34 կմ հյուսիս-արեւմուտք եւ 25 կմ հյուսիս-արեւմուտք, 4-5 բալ ուժգնությամբ, իսկ Սալմաստ քաղաքից 8 կմ հարավ-արեւելք, 4-5 բալ ուժգնությամբ։
  • Հունիսի 9-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 13 կմ արեւմուտք, 4 բալ ուժգնությամբ, 26 կմ հարավ-արեւմուտք, 3 բալ ուժգնությամբ եւ 25 կմ հյուսիս-արեւմուտք, 3-4 բալ ուժգնությամբ, իսկ Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 16 կմ հարավ-արեւմուտք, 4 բալ ուժգնությամբ ։
  • Հունիսի 10-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 21 կմ հյուսիս-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ եւ Խոյ քաղաքից 33 կմ հյուսիս-արեւելք, 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս 6 եւ ավելի մագնիտուդով երկրաշարժ չի գրանցվել:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»