Գլխավոր Միջոցառումներ Վերապատրաստվում են Տավուշի ՔՊ ջոկատների փրկարարները

Վերապատրաստվում են Տավուշի ՔՊ ջոկատների փրկարարները

2102
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, մայիսի 20-հունիսի 26 հատվածում ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնում անցկացվում են վերապատրաստման վեցշաբաթյա դասընթացներ, որոնց մասնակցում են Տավուշի մարզի ՔՊ ջոկատների ծառայողները, ընդհանուր 24 հոգի:
Կազմակերպչական աշխատանքների պատասխանատուն փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչությունն է: Դասընթացները վարում են ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոնի», «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի», փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության, փրկարարական ուժերի վարչությունների մասնագետները:

Դասընթացի թեմաներն են. «Առաջին օգնություն», «Ֆիզիկական պատրաստություն», «Շարային պատրաստություն», «Ռազմական տեղագրություն», «Հրշեջ մարտավարություն եւ հրշեջ տեխնիկա», «Փլուզված շինություններում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում եւ իրականացում», «Փրկարարական աշխատանքներում կիրառվող փոքր մեխանիզացիայի միջոցներ», «Ալպինիստական գույք եւ հանդերձանք, պարաններ, հանգույցների հիմնական տեսակները եւ նշանակությունը», «Թեք լանջերի հաղթահարում՝ ալպինիստական գույքի կիրառմամբ» եւ այլն: Գործնական դասընթացներ են անցկացվում նաեւ գիշերային ժամերին:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները