Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները համագործակցում են ճամբարականների հետ

Փրկարարները համագործակցում են ճամբարականների հետ

2322
Տարածել

«ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման հասարակական կազմակերպությունը Լոռու մարզի Դսեղ համայնքում իրականացնում է «Հեծանվային եւ գյուղական համակցված միջսահմանային զբոսաշրջությունը, որպես միջսահմանային համագործակցության խթանման նորարարական մոտեցում» ծրագիրը, որի շրջանակում  ստեղծված վրանային ճամբարում մայիսի 31-ին Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողներն առաջին օգնություն են ուսուցանել  ջոկատավարներին։ Հիմնականում խոսվել է կոտրվածքների եւ լեռներում արշավելու անվտանգության կանոնների մասին, ցուցադրվել են պարանային աշխատանքներ։

Ջոկատի հրամանատար,  փ/ծ փոխգնդապետ Սերգեյ Ղարաքեշյանի խոսքով՝ Լոռու մարզում լեռնային տուրիզմի համար հրաշալի պայմաններ կան, այդուհանդերձ քիչ չեն վտանգները։ Օրինակ՝ 3094 մետր բարձրությամբ Մայմեխ լեռան ճանապարհները բարվոք չեն եւ հասանելի են միայն ամենագնացների համար։

Վանաձորում իրենց հանգիստը վայելող ճամբարականների հետ փրկարարները միշտ համագործակցում են։ Հուլիսին կմեկնարկի նաեւ Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների երեխաների համար նախատեսված «Գուգարք» ճամբարը, որին կանդրադառնանք առաջիկայում։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները տրամադրել են փրկարարները