Գլխավոր Միջոցառումներ Տոնական միջոցառում երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով

Տոնական միջոցառում երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առիթով

1224
Տարածել

Այսօր` երեխաների իրավունքների պաշտպանության օրը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը Երեւանի Ազատության հրապարակում մանուկների համար տոնական միջոցառում էր կազմակերպել:

Բնությունը պարգեւել էր ջերմ արեւային եղանակը, մնացածն ապահովել էր արտակարգ իրավիճակների նախարարությունը. փրկարար ծառայությունը` մեքենաներ, որոնց ֆոնին եւ որոնց վրա նկարվելը տոնի անբաժան մաս դարձավ, ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մշակույթի կենտրոնը` ծաղրածուներ, հեքիաթների հերոսներ, կավճանկարչություն, փուչիկներ, երգուպար` որ անմոռաց հուշ են դառնալու բազմաթիվ երեխաների համար: Մշակույթի կենտրոնի «911» մանկական թատերախմբի սաները ներկայացրեցին «Աղետիկը» երաժշտական ներկայացումը: Արդեն երեք տարի տարբեր բեմերում եւ միջոցառումների ժամանակ ներկայացվող այս բեմադրության նպատակն է «Կրթություն խաղի միջոցով» ձեւաչափով անվտանգության մշակույթի ձեւավորմանը նպաստելը:

Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա հետաքրքիր պահերը` լուսանկարներով:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները` Վահրամ ԱՎՈՅԱՆԻ