Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2112
Տարածել

Մայիսի 22-28-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 3 երկրաշարժ՝

  • Մայիսի 22-ին Թուրքիայում՝ Սարիղամիշ քաղաքից 5 կմ հյուսիս-արեւելք, 3 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 24-ին Վրաստանում՝ Դմանիսի քաղաքից 17 կմ արեւմուտք, 4-5 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 26-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 10 կմ հարավ-արեւմուտք, 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով երկու երկրաշարժ, որից մեկը տեղի է ունեցել մայիսի 23-ին Խաղաղ օվկիանոսի հյուսիսում` Ալեուտյան կղզիների տարածքում եւ ունեցել է 6,0 մագնիտուդ: Մյուս երկրաշարժը գրանցվել է մայիսի 26-ին 8,0 մագնիտուդով (112 կմ օջախի խորությամբ) Պերուի հյուսիսում` Սան-Մարտինի դեպարտամենտի Լագունաս քաղաքից 77 կմ դեպի հարավ-արեւելք: Ստորգետնյա ցնցումները զգացվել են Պերուի գրեթե ողջ տարածքում, այդ թվում` 1000 կիլոմետրից ավելի հեռավորության վրա գտնվող մայրաքաղաք Լիմայում: Այդ երկրաշարժը զգացվել նաեւ հարեւան Բրազիլիայում, Էկվադորում եւ Կոլումբիայում: Երկրաշարժի հետեւանքով մահացել է մեկ մարդ, վիրավորվել` 11-ը: Ավերվել են շատ շինություններ, այդ թվում` կրթական, բժշկական կենտրոնների շենքեր եւ երկու տաճար, վնասվել ճանապարհային ենթակառուցվածքը: Պերուի Սան Մարտինի, Յուրիմագուաս, Ալտո Ամասոնաս եւ Լորետո դեպարտամենտների շատ բնակավայրերում խաթարվել է էլեկտրամատակարարումը: Ռիոջայի նահանգի Սեգունդա քաղաքում փլուզվել է Աստվածաշնչի հուշարձանը: Փլուզվել է նաեւ Յուրիմագուաս եւ Տարապոտո քաղաքները կապող կամուրջը:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»