Գլխավոր ՀՀ ՆԳՆ Շիրակում կանցկացվի «Ուժեղ երկրաշարժի դեպքում հետեւանքների վերացում» թեմայով երկօրյա ուսումնավարժանք

Շիրակում կանցկացվի «Ուժեղ երկրաշարժի դեպքում հետեւանքների վերացում» թեմայով երկօրյա ուսումնավարժանք

2447
Տարածել

Մայիսի 30-ին եւ 31-ին Շիրակի մարզի Ախուրյան համայնքի հրշեջ-փրկարարական ջոկատի վարժահրապարակում եւ Ախուրյանի հիմնական դպրոցում կանցկացվի «Ուժեղ երկրաշարժի դեպքում հետեւանքների վերացում» թեմայով հրամանատարաշտաբային ուսումնավարժանք, որին կմասնակցեն Շիրակի փրկարարները, Գյումրիում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները: Կներգրավվեն մասնագետներ Միավորված ազգերի կազմակերպության աղետների արձագանքման ազգային թիմից, Հայկական կարմիր խաչից:

Վարժանքի սցենարով նախատեսված են ֆիզիկական որոնում, տեխնիկական որոնում, երկաթբետոնե հեծանի տեղաշարժում, երկաթբետոնե կոնստրուկցայի քանդում, երկաթբետոնե սալի  «մաքուր» կտրում, եռոտանու միջոցով տուժածի դուրս բերում,մետաղական կառուցատարրի կտրում, ճաղավոր ամրակապում, տուժածների առաջին օգնության ցուցաբերում, հրդեհաշիջման աշխատանքներ:

 

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ