Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները ծառից իջեցրել են դրոնը

Փրկարարները ծառից իջեցրել են դրոնը

1554
Տարածել

Անցած շաբաթ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ստորաբաժանումները արտակարգ իրավիճակների, դեպքերի ու պատահարների վերաբերյալ 336 ահազանգի են արձագանքել: Շատ դեպքերում փրկարարները դեպքի վայր մեկնելուն զուգահեռ տեղեկությունը փոխանցել են այլ ծառայության. շտապօգնություն, «Վեոլիա Ջուր», «Սանիթեք», էլցանց, գազի վթարային ծառայություն, կանաչապատման ծառայություն, ոստիկանություն եւ այլն:

Գրանցվել է 57 հրդեհ. այրվել են տան գույք, շինությունների փայտյա կառուցատարրեր, շինանյութ, անասնակեր, բուսածածկ տարածքներ, աղբ, ջերմահարվել են պտղատու եւ դեկորատիվ ծառեր: Գրանցվել է նաեւ հրդեհի 21 կեղծ կանչ:

Փրկարարները 137 կենցաղային կանչ են ստացել, որից 90-ը փակ դուռ բացելու վերաբերյալ: Վատառողջ, ծանրաքաշ, սակավաշարժ քաղաքացուն բնակարանից իջեցնելու, բնակարան բարձրացնելու կամ բնակարանում տեղից տեղ տեղափոխելու կանչեր են սպասարկվել Երեւանի Արաբկիր, Դավիթաշեն, Կենտրոն, Նոր Նորք, Ավան, Շենգավիթ վարչական շրջաններում եւ Կոտայքի, Շիրակի, Սյունիքի մարզերում: Տարբեր վայրերում արգելափակված (դիտահոր, վերելակի հորան, նկուղ, տանիք, շենքի օդատար-ծխատար, մեքենայի շարժիչի տակ, ջրանցք եւ այլն) մի շարք կենդանիներ են ազատվել: Բնակավայրերի տարբեր մասերում՝ փողոցներ, բակեր, բնակիչներին անհանգստացնող շներին եւ կատուներին փրկարարները հեռացրել են անվտանգ տարածք: Տարբեր վայրերում արգելափակված 5 մեքենա է հանվել երթեւեկելի հատված, անվտանգ տարածք է տեղափոխվել 7 մարդ: Բնակարաններում կամ այլ վայրերում օձ նկատելու վերաբերյալ 29 ահազանգ է ստացվել: Օձ հայտնաբերվել եւ անվտանգ տարածք է տեղափոխվել 15 դեպքում:

Այլ կանչեր. Տավուշի փրկարարներն ահազանգ եռն ստացել, որ Թեղուտ գյուղում անօդաչու թռչող սարքը՝ դրոնը ընկել է ծառի վրա,  իջեցնելու համար անհրաժեշտ է օգնություն: Հրշեջ-փրկարարները ծառից իջեցրել են դրոնը:

Անցած շաբաթ փրկարարները դպրոցներում եւ այլ հաստատություններում կազմակերպել են «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը եւ իրականացումը դպրոցում», «Հրդեհաշիջում  եւ առաջին բուժօգնության ցուցաբերում» եւ այլ թեմաներով ուումնավարժանքներ եւ դասընթացներ: