Գլխավոր Միջոցառումներ Մեթոդական օգնություն եւ շտաբային ուսումնավարժություն Սյունիքի մարզում (լուսանկարներ)

Մեթոդական օգնություն եւ շտաբային ուսումնավարժություն Սյունիքի մարզում (լուսանկարներ)

2353
Տարածել

Օրերս ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը Սյունիքի մարզում էր:

ԱԻՆ մասնագետները քաղաքացիական պաշտպանության ոլորտում մեթոդական օժանդակություն են ցուցաբերել Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներին, Կապան, Գորիս, Սիսիան, Քաջարան, Մեղրի, Գորայք, Տաթեւ եւ Տեղ համայնքներին:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են Քաղաքացիական պաշտպանության, խաղաղից պատերազմական ժամանակաշրջանի փոխադրման, տարհանման պլանները, ոլորտը կարգավորող այլ փաստաթղթեր, տարհանման մարմինների եւ գործունեության կայունության բարձրացման հանձնաժողովների գործունեությունը:

Միջոցառման մասնակիցները միակարծիք էին այն հարցում, որ բնակավայրերին անհրաժեշտ է վերը նշված պլաններից տրամադրել քաղվածքներ, ինչը թույլ կտա քաղպաշտպանության ոլորտում նրանց գործունեությունը դարձնել ավելի արդյունավետ:

Քննարկումներից հետո՝ Մայիսի 24-ին անցկացվել է շտաբային ուսումնավարժություն «ՀՀ ԱԻՆ ՓԾ Սյունիքի ՄՓՎ զորահավաքային ծավալման կազմակերպումը եւ իրականացումը» թեմայով: Ուսումնավարժության ընթացքում ծավալվել են անձնակազմի եւ տեխնիկայի ընդունման կետերը: