Գլխավոր Միջոցառումներ Տարհանման վարժանք Միսաք Մանուշյանի անվան դպրոցում

Տարհանման վարժանք Միսաք Մանուշյանի անվան դպրոցում

2241
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը» ամեն տարի Հայաստանի դպրոցներում կազմակերպում է տարհանման վարժանքներ: Այս տարի միայն Երեւանի դպրոցներում կազմակերպվել է նման 100 վարժանք, որոնցից վերջինը երեկ՝ Երեւանի Միսաք Մանուշյանի անվան համար 48 հիմնական դպրոցում:

Վարժանքին մասնակցում էր 680 աշակերտ եւ դպրոցի 70 աշխատակից, հետեւում էին «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության» ներկայացուցիչները:

Վարժանքից հետո դպրոցի տնօրինության հետ քննարկվեցին արձանագրված թերություններն ու բացերը, որոնք կշտկվեն մինչեւ հաջորդ վարժանք:

Դպրոցի տնօրեն Ժասմենա Արիստակեսյանի խոսքով, իրենց եւ արտակարգ իրավիճակների նախարարության համագործակցությունը չի սահմանափակվում միայն տարհանման վարժանքներով: Պարբերաբար դպրոց են այցելում փրկարարները եւ աշակերտների հետ զրուցում արտակարգ իրավիճակներին եւ ճգնաժամային  կառավարմանը վերաբերող թեմաներով: