Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 1 երկրաշարժ

2121
Տարածել

Մայիսի 15-21-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ։

Մայիսի 18-ին ՀՀ-ում՝ Սպիտակ քաղաքից 2 կմ հյուսիս-արեւելք, 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 5 երկրաշարժ՝

Մայիսի 16-ին Վրաստանում՝ Դմանիսի  քաղաքից 21 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ եւ Իրանում՝ Ահար քաղաքից 57 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։

Մայիսի 17-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 34 կմ արեւելք, 4 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Դմանիսի  քաղաքից 24 կմ հյուսիս-արեւմուտք, 4 բալ ուժգնությամբ։

Մայիսի 19-ին Իրանում՝ Ահար քաղաքից 22 կմ արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6,0 եւ ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ, չորսն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Մեկը տեղի է ունեցել մայիսի 17-ին 6,0 մագնիտուդով Պապուա Նոր Գվինեայի Կոկոպո քաղաքից 85 կմ դեպի արեւելք, իսկ երեքը` մայիսի 18-ին 6,3, 6,1 եւ 6,2 մագնիտուդերով, Նոր Կալեդոնիայի Թադին քաղաքից 205 կմ շառավղով սահմանափակված տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»