Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում ու Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավել...

Անցած յոթ օրում Հայաստանում ու Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկու երկրաշարժ

2061
Տարածել

Մայիսի 8-14-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ 2 երկրաշարժ է գրանցել։ Մասնավորապես՝

  • Մայիսի 10-ին Հայաստանի Դաստակերտ քաղաքից 5 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 12-ին Արցախի Քարվաճառ քաղաքից 16 կմ հարավ-արեւելք՝ 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 7 երկրաշարժ՝

  • Մայիսի 8-ին Թուրքիայի Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արեւելք՝ 4-5 բալ ուժգնությամբ, Իրանի Թավրիզ քաղաքից 15 կմ հյուսիս-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 10-ին Թուրքիայի Վան քաղաքից 29 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 11-ին Թուրքիայի Հորասան քաղաքից 24 կմ հարավ՝ 4 բալ ուժգնությամբ եւ 21 կմ հարավ՝ 3 բալ ուժգնությամբ, Իրանի Ահար քաղաքից 17 կմ արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Մայիսի 14-ին Իրանի Խոյ քաղաքից 29 կմ հարավ-արեւելք՝ 4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ, մասնավորապես՝ մայիսի 9-ին Ճապոնիայի Կյուսյու կղզու հարավային ափամերձ տարածքում` Միյաձակի քաղաքից 21 կմ արեւելք՝  6.1 մագնիտուդով, մայիսի 12-ին Պանամա-Կոստա Ռիկա սահմանային գոտում` Պանամայի Չիրիկի նահանգի Դավիդ քաղաքից 48 կմ հյուսիս-արեւմուտք՝ 6.1 մագնիտուդով: Վերջինիս հետեւանքով տուժել է 5 մարդ: 7.5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել նաեւ մայիսի 14-ին Պապուա Նոր Գվինեայի Կոկոպո քաղաքից 47 կմ հյուսիս-արեւելք ընկած տարածքում։

 

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»