Գլխավոր Վերլուծություն Մայիսի 1-7-ը Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ...

Մայիսի 1-7-ը Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկու երկրաշարժ

2440
Տարածել

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում մայիսի 1-7-ը գրանցել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 2 երկրաշարժ։

Մայիսի 4-ին Արցախում՝ Քարվաճառ քաղաքից 17 կմ հարավ-արեւելք, 2-3 բալ ուժգնությամբ։

Մայիսի 8-ին Արցախում՝ Քարվաճառ քաղաքից 8 կմ հարավ-արեւելք, 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 4 երկրաշարժ՝

Մայիսի 1-ին Վրաստանում՝ Ծնորի քաղաքից 18 կմ հյուսիս-արեւմուտք, 3-4 բալ ուժգնությամբ։

Մայիսի 3-ին Վրաստանում՝ Թելավի քաղաքից 22 կմ արեւելք, 3-4 բալ ուժգնությամբ։

Մայիսի 6-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 35 կմ արեւելք, 3-4 բալ ուժգնությամբ։

Մայիսի 7-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 18 կմ հարավ-արեւելք, 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս

Գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է երկու երկրաշարժ: Մայիսի 3-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավարեւմտյան մասում՝ Սողոմոնյան կղզիների Մալաիտա նահանգի Աուկի մայրաքաղաքից 217 կմ դեպի հյուսիս: Մայիսի 6-ին Պապուա Նոր Գվինեայի Բուլոլո քաղաքից 35 կմ դեպի հյուսիս-արեւմուտք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 7,2 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»