Գլխավոր Միջոցառումներ Նամականիշ՝ նվիրված հրշեջ-փրկարարներին

Նամականիշ՝ նվիրված հրշեջ-փրկարարներին

2115
Տարածել

Մայիսի 6-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուն Յամադան, «Հայփոստ» ընկերության խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը եւ Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը մարեցին հրշեջներին նվիրված առաջին նամականիշը, որը շրջանառության մեջ կդրվի մայիսի վերջից։ Նամականիշը տպագրվել է Կանադայում՝ 30 հազար տպաքանակով, վրան պատկերված են հրշեջներ հրդեհաշիջման պահին։ Տեսարանին խորհրդանշական իմաստ է հաղորդում կարմիրի ու կապույտի համադրումը, որը մատնանշում է կրակի դեմ պայքարը։ Նամականիշը կարժենա 330 դրամ։

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ