Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Փրկարարները հայտնաբերել են, զինվորականները՝ վնասազերծել

Փրկարարները հայտնաբերել են, զինվորականները՝ վնասազերծել

2211
Տարածել

Մայիսի 2-ին, ժամը 12:08-ին «911» ծառայությունը ահազանգ է ստացել, որ Արարատի մարզի Գոռավան գյուղի Արամ Մանուկյան փողոցի տներից մեկի բակում սեփականատերը 1994 թվականին հակատանկային ական է թաղել, հայտնաբերման եւ վնասազերծման համար անհրաժեշտ է սակրավորների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը:

Փրկարարները հայտնաբերել են 60 մմ տրամաչափի ականանետի չպայթած արկ, իսկ զինված ուժերի սակրավորները վնասազերծել են այն: