Գլխավոր ՀՀ ԱԻՆ Կամավոր փրկարարությունը խթանելու տեսաուղերձ Եվրամիությունից

Կամավոր փրկարարությունը խթանելու տեսաուղերձ Եվրամիությունից

2162
Տարածել

Եվրոպական միության «Տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում Արեւելյան գործընկերության երկրներում» (Prevention, Preparedness and Response to Natural and Man-made Disasters in the Eastern Partnership Countries. PPRD East) ծրագրով մշակվել է կարճ տեսանյութ` կամավոր փրկարարությունը խթանելու նպատակով:

Վտանգավոր, արտակարգ իրավիճակում հայտնված մարդուն օգնելու ձգտումը ողջունելի է, սակայն ինքնաբուխ կամավորությունը կարող է դառնալ կյանքին սպառնացող ռիսկ, եթե օգնության շտապողը պատրաստված չէ, չունի կարողություններ եւ հմտություններ: Փրկարարական գիտելիքներ չունեցող կամավորը արտակարգ իրավիճակում կարող է դառնալ նոր ծանրաբեռնվածություն փրկարարական ուժերի համար, իսկ պատրաստված կամավորը՝ թեթեւացնել փրկարարի հոգսը:

Տեղեկանք

PPRD East ծրագիրն իրականացվել է 2010-2018 հատվածում (2010-2014՝ PPRD East-1, 2014-2018՝ PPRD East-2)։ Առաջին փուլում ծախսվել է 6 միլիո եվրո, երկրորդ փուլում՝ 5,5 միլիոն եվրո։ Ծրագիրն իրականացվել է Արեւելյան գործընկերության բոլոր երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա: Ծրագրի շրջանակներում եղել են քննարկումներ, համաժողովներ բազմաթիվ թեմաներով: Ուսումնասիրվել է եվրոպական բազմաթիվ երկրների փորձը անտառային հրդեհների դեմ պայքարի, կամավորության խթանման, աղետների բժշկության եւ հոգեբանության եւ այլ հարթություններում, իրականացվել են նաեւ տարածաշրջանային ծրագրեր։ Նպատակը՝ բարելավել աղետների ռիսկի վերաբերյալ իրազեկվածության եւ տեղեկությունների կառավարման մակարդակը, խորացնել ռիսկերի վերաբերյալ գիտելիքները, զարգացնել քաղաքացիական պաշտպանության համակարգերը եւ խոշոր աղետի դեպքում միջազգային գործընկերների հետ աշխատելու ազգային կարողությունները, ձեւավորել ռիսկերի տարածաշրջանային էլեկտրոնային ատլաս:

PPRD East ծրագրի շրջանակներում Հայաստանի ձեռքբերումների մասին՝ այստեղ

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ