Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 4 երկրաշարժ

2324
Տարածել

Ապրիլի 24-30-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 4 երկրաշարժ։

Ապրիլի 24-ին Արցախում՝ Քարվաճառ քաղաքից 16 կմ արեւելք 4 բալ ուժգնությամբ։

Ապրիլի 25-ին Արցախում՝ Քարվաճառ քաղաքից 17 կմ հարավ-արեւելք եւ Հայաստանում՝ Հրազդան քաղաքից 23 կմ հյուսիս-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։

Ապրիլի 28-ին Արցախում՝ Քարվաճառ քաղաքից 17 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 4 երկրաշարժ՝

Ապրիլի 24-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 4 կմ արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։

Ապրիլի 27-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում՝ Զաքաթալա քաղաքից 33 հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։ Ապրիլի 29-ին Ադրբեջանում՝ Բարդա քաղաքից 6 կմ հարավ-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝ Թելավի քաղաքից 18կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս՝

Ապրիլի 29-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Հնդկական օվկիանոսի հյուսիս-արեւմտյան մասում` Կառլսբերգ ստորջրյա լեռնաշղթայի տարածքում: Երկրաշարժի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»