Գլխավոր ՀՀ ԱԻՆ Ուժեղացված հերթապահություն

Ուժեղացված հերթապահություն

2054
Տարածել

Այսօր Երեւանում մեկնարկել է  Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցում են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները։

Հյուրերի անվտանգությունն ապահովելու նպատակով Երեւանի փրկարարական վարչության ստորաբաժանումներն իրականացնում են մարտական հերթապահություն, մասնավորապես՝

  • Ապրիլի 29-30-ը ժամը 14:00-ից «Մուլտի Գրանդ» հյուրանոցում՝ ԵՓՎ Նոր Նորք բաժնի թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
  • Ապրիլի 29-30-ը ժամը 16:00-ից «Ռեդիսոն Բլու» հյուրանոցում՝ ԵՓՎ Արաբկիր բաժնի թիվ 5 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ:
  • Ապրիլի 29-ին ժամը 17:30-ից «12 ակումբ» համալիրում՝ ԵՓՎ Շենգավիթ բաժնի թիվ 2 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ։
  • Ապրիլի 29-ից ժամը 18:00-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ ԵՓՎ Կենտրոն բաժնի թիվ 1 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ։
  • Ապրիլի 30-ին ժամը 09:00-ից «Ֆլորենս» ռեստորանային համալիրում՝ ԵՓՎ Աջափնյակ բաժնի թիվ 7 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ:

Մայիսի 1-ին ժամը 11:00-15:00-ը մարզահամերգային համալիրում կկայանա Աշխատանքի օրվան նվիրված համերգ, որի ժամանակ քաղաքացիների անվտանգությունը կապահովի ԵՓՎ Արաբկիր բաժնի թիվ 5 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ:

Անի ԱՆՏՈՆՅԱՆ