Գլխավոր ՀՀ ԱԻՆ Մրցում են զինված ուժերի հրշեջ խմբերը (լուսանկարներ)

Մրցում են զինված ուժերի հրշեջ խմբերը (լուսանկարներ)

2692
Տարածել

Երեւանի փրկարարական վարչության «Նաիրիտ» գործարանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի եւ Շենգավիթ բաժնի թիվ 6 հրշեջ-փրկարարական ջոկատի տարածքներում, այսօր եւ վաղը՝ Ապրիլի 29-ին եւ 30-ին, անցկացվում է զինված ուժերի հաստիքային հրշեջ խմբերի հրշեջ-կիրառական մարզաձեւերի մրցում:

Մասնակցում է 17 թիմ, որից 3-ը՝ Արցախի հանրապետությունից: Մրցավարներն են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության փրկարարական վարժանքների եւ փրկարարական մրցաշարերի կազմակերպման եւ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի, հակահրդեհային պատրաստության մասնագետները:

Նման մրցումներ անցկացվում են 2013 թվականից: Զինված ուժերի հրշեջները մրցում են երեք մարզաձեւում. հրշեջ մեքենայի մարտական բացազատում՝ տալով B1 փողակ, եռածնկանի սանղուքով բարձրացում հրշեջ-աշտարակի երրորդ հարկ, գրոհող սանդուղքով հրշեջ-աշտարակի գրոհում:

Մնացածը՝ լուսանկարներով:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ