Գլխավոր Միջոցառումներ Կանցկացվի պատանի հրշեջ-փրկարարական հանրապետական յոթերորդ առաջնությունը

Կանցկացվի պատանի հրշեջ-փրկարարական հանրապետական յոթերորդ առաջնությունը

2208
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանի հրամանով, ապրիլի 26-ին Երեւանի «Հայաստան» մարզական միության մարզահամալիրում կանցկացվի պատանի հրշեջ-փրկարարների հանրապետական հերթական՝ յոթերորդ մարզական առաջնությունը: Սահմանված են հետեւյալ մրցաձեւերը. պտտաձողի վրա ձգումներ, հրումներ հատակից, փոխանցումավազք, մարտական հագուստ-հանդերձանքի հագնում:

Արդեն հաստատվել է պատանի հրշեջ-փրկարարական հանրապետական առաջնության մրցավարական կազմը: 17 հոգանոց մրցավարական խմբի ղեկավարը՝ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության պետ փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանն է: Անդամներն են ԱԻՆ փրկարար ծառայության փրկարար ուժերի վարչության եւ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի մասնագետները:

Հայաստանում պատանի հրշեջ-փրկարարական հանրապետական առաջնություններ անցկացվում են 2013 թվականից:

Բացի սրանից, Հայաստանը մասնակցում է նաեւ պատանի հրշեջ-փրկարարների միջազգային հավաքների:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարը՝ 2018 թվականին անցկացված պատանի հրշեջ-փրկարարական հանրապետական վեցերորդ առաջնությունից