Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2079
Տարածել

Ապրիլի 17-23-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքում երեք բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 8 երկրաշարժ՝

  • Ապրիլի 19-ին Թուրքիայում՝ Ալաշկերտ քաղաքից 24 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 20-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 15 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4-5 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 23 հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 21-ին Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 16 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ, Թուրքիայում՝ Վան քաղաքից 46 կմ հյուսիս-արեւելք 5 բալ ուժգնությամբ, Սարայ քաղաքից 18 կմ հարավ-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, Վրաստան՝ Կվարելի քաղաքից 4 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ, եւ Իրանում՝ Մակու քաղաքից 53 կմ հարավ-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ։
  • Ապրիլի 22-ին Թուրքիայում՝ Հորասան քաղաքից 36 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով հինգ երկրաշարժ: Ապրիլի 18-ին 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Թայվանում` Հուալիեն քաղաքից 11 կմ հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հետեւանքով տուժել է 17 մարդ: Նույն օրը Արեւմտյան Հնդկա-Անտարկտիկական լեռնաշղթայում տեղի է ունեցել երկրաշարժ, որն ունեցել է 6,5 մագնիտուդ: Ապրիլի 22-ին 6,1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է  գրանցվել Ֆիլիպիններում՝ Մանիլա քաղաքից 61 կմ հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժի հետեւանքով զոհվել է առնվազն 16, տուժել 81 եւ անհետ կորել 14 մարդ: Վնասվել են շատ շենքեր եւ ճանապարհներ, ավերվել է Պամպանգա նահանգի «Կլարկ» միջազգային օդանավակայանի կառույցների մի մասը: Հաջորդ օրը եւս մեկ ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ֆիլիպիններում՝ Տուտուբիգան քաղաքից 13 կմ դեպի արեւելք, որն ունեցել է 6,4 մագնիտուդ: Ապրիլի 22-ին 6,0 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել Հարավային Սանդվիչյան կղզիներում:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»