Գլխավոր ՀՀ ԱԻՆ Ուժեղացված հերթապահություն՝ Ծիծեռնակաբերդում

Ուժեղացված հերթապահություն՝ Ծիծեռնակաբերդում

2048
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի հանձնարարականով՝ Երեւանի փրկարարական վարչությունը Հայոց Ցեղասպանության 104-րդ տարելիցի օրերին իրականացնելու է  ուժեղացված հերթապահություն:

Մասնավորապես՝ ապրիլի 23-ին՝ ջահերով երթի ժամանակ, մեկ մարտական հաշվարկ կապահովի քաղաքացիների անվտանգությունը, իսկ ապրիլի 24-25-ը վեց hրշեջ-փրկարարական տեխնիկա՝ համապատասխան անձնակազմերով, շտապօգնության բրիգադի հետ շուրջօրյա վերահսկողություն կիրականացնեն Ծիծեռնակաբերդի տարածքում: