Գլխավոր Վերլուծություն Մարտի արտակարգ դեպքերը

Մարտի արտակարգ դեպքերը

2406
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2019 թվականի մարտին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները մարտին իրականացրել են 1522 ելք՝ 151-ով պակաս, քան նախորդ տարվա մարտին: 650 դեպքում փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 502՝ կենցաղային կանչ, 85՝ կեղծ ահազանգ, 285՝ այլ դեպք:

Երեւանում գրանցվել է 601 արտակարգ դեպք: Մարզերից ամենաշատ դեպքեր գրանցվել են Լոռիում՝ 108, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 22:

Արտակարգ դեպքերից զոհվել է 18 մարդ (այդ թվում՝ 4 կին, 1 երեխա), տուժել՝ 944 մարդ (այդ թվում՝ 276 կին եւ 158 երեխա): Փրկարարները 27 մարդու կյանք են փրկել: Անցած տարվա մարտի համեմատ զոհերի քանակը նվազել է 5-ով, տուժածներինը՝ աճել 175-ով: Ինչպես նախորդ ամիսներին, դեպքերի գերակշիռ մասը՝ 95,2 տոկոսը հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն ու  թունավորումներն են:

Հրդեհ

2019 թվականի մարտին հանրապետությունում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 556 ահազանգ (2018 թվականի մարտին` 478 ահազանգ), որից հրդեհ գրանցվեց 406 դեպքում (2018 թվականի մարտին՝ 343 դեպք): 68 դեպքում գրանցվել է կեղծ ահազանգ (2018 թվականի մարտին՝ 66): 63 դեպքում՝ հրդեհի բռնկման սպառնալիք եւ ծխապատ գոտին, իսկ 19 դեպքում հսկողությամբ իրականացվող այրումները հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Հրդեհներից տուժել է 5 մարդ: Հրդեհների մեծ մասը՝ 261 դեպք, գրանցվել է քաղաքներում, 145 հրդեհ՝ գյուղերում: Քաղաքային հրդեհների քանակն աճել է 33-ով, գյուղական հրդեհներինը՝ 30-ով: Երեւանում գրանցվել է 128 հրդեհ: Ըստ մարզերի. ամենաշատ հրդեհ գրանցվել է Լոռիում՝ 77, ամենաքիչը՝ Վայոց ձորում եւ Արագածոտնում՝ 10-ական: Ըստ համայնքների. ամենաշատ հրդեհներ գրանցվել են Լոռու քաղաքներում՝ 53 եւ Տավուշի գյուղերում՝ 37, ամենաքիչը՝ Վայոց ձորի քաղաքներում՝ 4 եւ գյուղերում՝ 6: Արագածոտնի քաղաքներում 2019 թվականի մարտին հրդեհ չի գրանցվել:

Հրդեհների գրեթե կեսը՝ 181, գրանցվել է բուսածածկ տարածքներում: Բացի սրանից, կրակի բաժին են դարձել նաեւ աղբ՝ 70 դեպք, առանձնատուն՝ 44 դեպք, տրանսպորտային միջոց՝ 31, տնակ-ավտոտնակ՝ 17 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ

2019 թվականի մարտին Հայաստանում գրանցվել է 369 ՃՏՊ՝ 123-ով ավելի քան 2018-ի մարտին: ՃՏՊ-ներից զոհվել է 14, տուժել՝ 487 մարդ: 2018 թվականի մարտի համեմատ զոհվածների թվաքանակը նվազել է 4-ով, տուժածներինը աճել 118-ով:

ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 168 դեպք բախումներն են: 87 դեպք՝ վրաերթ, 53 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 61 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունում գրանց­վել է 398 թունավորում, զոհվել է 2, տուժել՝ 449 մարդ: 2018 թվականի մարտ ամսվա համեմատ թունավորումների եւ դրանցից տուժածների թվաքանակները աճել են 56-ականով, զոհերի քանակը նվազել է 3-ով:

Թունավորումների մեծ մասը՝ 295 դեպք, գրանցվել է մայրաքաղաքում: Մարզերից ամենաշատ թունավորումներ եղել են Արմավիրում եւ Արարատում՝ 26-ական, ամենաքիչը՝ Սյունիքում եւ Վայոց ձորում՝ մեկական:

Թունավորումների հիմնական պատճառներն են. ակլոհոլ՝ 151, դեղորայք՝ 95, քիմիական նյութեր՝ 59, շմոլ գազ՝ 34, սննդամթերք՝ 17 եւ այլն:

Այլ դեպքեր

2019 թվականի մարտին հանրապետությունում գրանցվել է 9 փլուզում, 8 ձնաբուք, 7 քարաթափում, 2 ջրահեղձում, 1 անասնահամաճարակ, 1 հիդրոդինամիկական վթար եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ