Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

2298
Տարածել

2019 թվականի Ապրիլի 3-9-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ  չի գրանցել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 14 երկրաշարժ՝

Ապրիլի 1-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 38 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Ապրիլի 2-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 44 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Ապրիլի 6-ին Թուրքիայում՝ Կարս քաղաքից 48 կմ հյուսիս-արեւմուտք եւ 32 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Ապրիլի 7-ին Վրաստանում՝ Ծնորի քաղաքից 56 կմ հարավ-արեւելք 5-6 բալ ուժգնությամբ եւ Ախալքալաք քաղաքից 9 կմ հյուսիս-արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ, Ադրբեջանում՝ Շեքի քաղաքից 54 կմ հարավ-արեւելք եւ 70 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ, իսկ 16 կմ  արեւմուտք 3-4 բալ ուժգնությամբ։

Ապրիլի 8-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 20 կմ հարավ-արեւմուտք եւ Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 21 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Ապրիլի 9-ին Թուրքիայում՝  Վան քաղաքից 36 կմ հարավ-արեւմուտք, Վրաստանում՝ Ախալքալաք քաղաքից 31 կմ հյուսիս-արեւելք եւ Իրանում՝ Մակու քաղաքից 38 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով երեք երկրաշարժ: Ապրիլի 5-ին եւ 9-ին 6,5 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություններ են տեղի ունեցել Հարավային Սանդվիչյան կղզիներում: Ապրիլի 6-ին Ինդոնեզիայի տարածքում (Բանդա ծով) գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 6,3 մագնիտուդ: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»