Գլխավոր Միջոցառումներ Արտադրական պրակտիկա. Նոր մոտեցում, ավելի գործնական միջավայր

Արտադրական պրակտիկա. Նոր մոտեցում, ավելի գործնական միջավայր

2108
Տարածել

Ամփոփվեց Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ավարտական կուրսերի արտադրական պրակտիկան: Այս տարի պրակտիկան անցկացվեց նոր մոտեցմամբ: Մասնավորաբար «Պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում» մասնագիտությամբ 5-րդ կուրսի 17 մանկավարժները հնարավորություն ունեցան իրենց գիտելիքը գործնականում կիրառելու: ՃԿՊԱ միջին մասնագիտական ծրագրերի ղեկավար Արմեն Առաքելյանի խոսքով, առաջին փուլում ուսանողները դպրոցներում թեմատիկ դասախոսություններ են կարդացել, երկրորդում՝ մասնակցել դասընթացների, իսկ ավարտին նրանց հանձնարարվել է ուսուցողական նյութեր պատրաստել միջին մասնագիտական կրթական ծրագրի երրորդ կուրսի ուսանողների համար:

Առավել մանրամասն՝ այստեղ