Գլխավոր Միջոցառումներ «Փրկարարների ֆիզիկական պատրաստության առանձնահատկությունները»

«Փրկարարների ֆիզիկական պատրաստության առանձնահատկությունները»

2209
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի փրկարարական ֆակուլտետի ընդհանուր ֆիզիկական պատրաստության ցիկլի պետ, փ/ծ մայոր Հայկ Ղազարյանի եւ փրկարարական ֆակուլտետի դասախոս, փ/ծ մայոր Հարություն Ղազարյանի նախաձեռնությամբ, ապրիլի չորսին ՃԿՊԱ-ում անցկացվեց «Փրկարարների ֆիզիկական պատրաստության առանձնահատկությունները» թեմայով սեմինար-քննարկում, որի նպատակն էր ներկայացնել փրկարարների մասնագիտական գործունեության առանձնահատկություններն ու նրանց ֆիզիկական պատրաստության դերը, նշանակությունը, կարեւորությունը, փրկարարների ֆիզիկական պատրաստության կազմակերպման հիմնահարցերը, ֆիզիկական պատրաստության հիմնական ձեւերն ու դրանց առանձնահատկությունները:

Քննարկումը անցկացվեց ոչ սովորական ձեւաչափով: Մասնակիցները հնարավորություն ունեն հավաքի ավարտից հետո իրենց կարծիքներն, առաջարկներն ու մեկնաբանությունները էլեկտրոնային փոստով ուղարկել սեմինար-քննարկման կազմակերպիչներին: Առ-ցանց շփման այս ձեւը բարձրացնում է քննարկման արդյունավետությունը:

 

Առավել մանրամասն՝ այստեղ