Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից փրկարար ծառայողները

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից փրկարար ծառայողները

2448
Տարածել

Երեք տարի է անցել այն օրվանից, երբ ադրբեջանական զինուժը լայնածավալ հարձակողական գործողություններ սկսեց Արցախի տարբեր շրջաններում՝ կիրառելով ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները։ Եվ միայն սահմանին կանգնած հայ զինվորի համառությունն ու ամուր կամքը լռեցրին այդ բարբարոսությանը։ 106 զոհի արյամբ մենք վերահաստատեցինք մեր հայրենիքի սահմանագիծը, 106 քաջի շնորհիվ ենք ապրում այսօրվա խաղաղ առավոտը։

Պատերազմի արհավիրքն ապրած մի սերունդ էլ տուն վերադարձավ՝ զոհված ընկերների մասին սպիացած հուշերով, կյանքի ու մահվան կռիվն արժեւորած։ Նրանցից շատերն այսօր փրկարար ծառայողներ են։

Երեւանի փրկարարական վարչության ստորաբաժանումներում

  1. «Նաիրիտ» գործարանի պահպանության հատուկ հրշեջ ջոկատի հրշեջ, փ/ծ սերժանտ Նիկողոս Գրիգորյան (Մեխակավան)
  2. Շենգավիթ բաժնի թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Գագիկ Հակոբյան (Մատաղիս)
  3. Էրեբունի բաժնի թիվ 3 ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Էդգար Մարտիրոսյան (Մարտունի)
  4. Արաբկիր բաժնի թիվ 5 ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Վանիկ Մարգարյան (Ասկերան)
  5. Արաբկիր բաժնի թիվ 5 ՀՓՋ ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Հովսեփ Մարտիրոսյան (Ասկերան)
  6. Նոր Նորք բաժնի թիվ 9 ՀՓՋ ավագ հրշեջ, փ/ծ սերժանտ Վազգեն Մելքոնյան (Խոջալու)
  7. Հատուկ հրշեջ ջոկատի հրշեջ, փ/ծ կրտսեր սերժանտ Արսեն Ստեփանյան (Թալիշ)
  8. Կենտրոն բաժնի թիվ 1 ՀՓՋ վարորդ, փ/ծ կրտսեր սերժանտ Սպարտակ Կարապետյան (Մեխակավան)
  9. Կենտրոն բաժնի թիվ 8 ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Արմեն Հայրապետյան (Հադրութ)
  10. Կենտրոն բաժնի թիվ 8 ՀՓՋ վարորդ, փ/ծ կրտսեր սերժանտ Գրիգոր Հովհաննիսյան (Հադրութ)
  11. Կենտրոն բաժնի թիվ 8 ՀՓՋ վարորդ, փ/ծ սերժանտ Լեւոն Տոնոյան (Հադրութ)

Մարզային վարչությունների ստորաբաժանումներում

  1. Ապարանի ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ կրտսեր սերժանտ Անդրանիկ Գրիգորյան (Մատաղիս)
  2. Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ հերթապահ հերթափոխի համակարգչային օպերատոր, փ/ծ կրտսեր սերժանտ Արթուր Պողոսյան (մարտական հերթապահություն Մարտունիում):
  3. Արմավիրի ՀՓՋ հրշեջ-փրկարար, ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ սերժանտ Խաչատուր Չաղարյան (մարտական հերթապահություն Քարվաճառում):
  4. Կապանի ՀՓՋ ավագ հրշեջ-լեռնափրկարար, փ/ծ ավագ սերժանտ Ալյոշա Խաչատրյան (Թալիշ)
  5. Կապանի ՀՓՋ ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ սերժանտ Էրիկ Բեգլարյան (Մեխակավան)
  6. Կապանի ՀՓՋ հրշեջ-փրկարար, ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ սերժանտ Դավիթ Նուրիջանյան (Ստեփանակերտ)
  7. Գորիսի ՀՓՋ ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Սերյոժա Ավագյան (Ֆիզուլի)
  8. Սիսիանի ՀՓՋ ջրասուզակ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Գարիկ Գեւորգյան (Մատաղիս)
  9. Վեդու ՀՓՋ հրամանատարի տեղակալ, փ/ծ ավագ լեյտենանտ Տիգրան Վարդանյան («Եղնիկներ» զորամաս)
  10. Վեդու ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Գարիկ Բաղդասարյան (Մարտակերտ)
  11. Մասիսի ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ շարքային Վան Կիրակոսյան (Սանասարավանի հրետանային գունդ, պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Վազգեն Սարգսյան» մեդալով)
  12. Իջեւանի ՀՓՋ հրշեջ-փրկարար, ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ սերժանտ Նվեր  Դանիելյան (մարտական հերթապահություն Մատաղիսում)
  13. Իջեւանի ՀՓՋ հրշեջ-փրկարար, ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Գեւորգ Օթարյան (Մարտունի)
  14. Վանաձորի թիվ 1 ՀՓՋ վարորդ, փ/ծ կրտսեր սերժանտ Հրաչյա Ավագյան («Հայկազով» հրետանային զորամաս, պարգեւատրվել է ՀՀ զինված ուժերի «Գարեգին Նժդեհ» մեդալով)
  15. Վանաձորի թիվ 1 ՀՓՋ հրշեջ-փրկարար, ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ կրտսեր սերժանտ Դավիթ Սուքիասյան (մարտական հերթապահություն Մարտունիում)
  16. Վանաձորի թիվ 2 ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ կրտսեր սերժանտ Սեւակ Մալաքյան (մարտական հերթապահություն Հաթերքի, Սոթքի եւ Կարճաղբյուրի սահմանային գոտում)
  17. Սպիտակի ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ ավագ սերժանտ  Տիգրան Դունամալյան (մարտական հերթապահություն Մարտունիում)
  18. Գուգարքի ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Ֆելիքս Հարությունյան (մարտական հերթապահություն Մարտակերտում)
  19. Գուգարքի ՀՓՋ վարորդ, փ/ծ կրտսեր սերժանտ Ռոբերտ Սահակյան (մարտական հերթապահություն Մարտունիում)
  20. Գուգարքի ՀՓՋ-ի հրշեջ-փրկարար, փ/ծ կրտսեր սերժանտ Լյովա Թումանյան (մարտական հերթապահություն Մարտունիում)
  21. Ստեփանավանի ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ կրտսեր սերժանտ Դավիթ Պետրոսյան (մարտական հերթապահություն Հադրութում)
  22. Տաշիրի ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Աշոտ Բաշոյան (մարտական հերթապահություն Մեխակավանում)
  23. Ախուրյանի ՀՓՋ վարորդ, փ/ծ կրտսեր սերժանտ Մարտին Աղաբաբյան (Մարտակերտ)
  24. Գյումրու ՀՓՋ ջրասուզակ-փրկարար, փ/ծ սերժանտ Ալբերտ Ներսիսյան (Մեխակավան)
  25. Գյումրու ՀՓՋ հրշեջ-ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ սերժանտ Կարապետ Գրիգորյան (Մեխակավան)
  26. Վայքի ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Ռազմիկ Սողոմոնյան (Հադրութ)
  27. Վայքի ՀՓՋ-ում մասնագիտական փորձաշրջան անցնող սերժանտ Տիգրան Ենոքյան (Մարտակերտ, Չինգյաթա գյուղ)
  28. Ջերմուկի ՀՓՋ հրշեջ-փրկարար, փ/ծ սերժանտ Շավարշ Դանիելյան (մասնակցել է մարտական գործողություններին եւ հերթապահություն իրականացրել Հադրութի եւ Ֆիզուլիի շրջաններում)
  29. Հրազդանի ՀՓՋ հրշեջ-փրկարար, ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ սերժանտ Իշխան Կիրակոսյան (Մարտակերտ)
  30. Հրազդանի ՀՓՋ հրշեջ-փրկարար, ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ շարքային Ռուդիկ Հովասյան (Մարտակերտ)
  31. Հրազդանի ՀՓՋ հրշեջ-փրկարար, ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ շարքային Արմեն Գրիգորյան (Մատաղիս)
  32. Հրազդանի ՀՓՋ հրշեջ-փրկարար, ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ ավագ սերժանտ Գեւորգ Անտոնյան (Մեխակավան)
  33. Հրազդանի ՀՓՋ հրշեջ-փրկարար, ընդհանուր պրոֆիլի փրկարար, փ/ծ շարքային Սարգիս Պողոսյան (Ասկերան)
  34. Եղվարդի ՀՓՋ ավագ հրշեջ, փ/ծ ավագ սերժանտ Արսեն Պարսամյան (Մեխակավան)
  35. Եղվարդի ՀՓՋ վարորդ, փ/ծ սերժանտ Անդրանիկ Պապյան (մարտական հերթապահություն Մարտունիում)
  36. Եղվարդի ՀՓՋ վարորդ, փ/ծ սերժանտ Դավիթ Ալավերդյան (Մեխակավան)
  37. Աբովյանի ՀՓՋ վարորդ, փ/ծ կրտսեր սերժանտ Գեւորգ Խաչատրյան (Թալիշ, պարգեւատրվել է Արցախի Հանրապետության «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով)
  38. Աբովյանի ՀՓՋ վարորդ, փ/ծ կրտսեր սերժանտ Վազգեն Կարապետյան (Հորադիզ)
  39. Աբովյանի ՀՓՋ վարորդ, փ/ծ սերժանտ Հայկարամ Բաղդասարյան (Մարտակերտ)

Անի ԱՆՏՈՆՅԱՆ