Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

294
Տարածել

2019 թվականի մարտի 27-ից ապրիլի 2-ը Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ  չի գրանցվել։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 4 երկրաշարժ

Մարտի 27-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 28 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Մարտի 28-ին Իրանում՝ Մարանդ քաղաքից 31 կմ հյուսիս-արեւմուտք 5-6 բալ ուժգնությամբ։

Մարտի 29-ին Իրանում՝ Ահար քաղաքից 26 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Ապրիլի 1-ին Վրաստանում՝ Թելավի քաղաքից 37 կմ հյուսիս-արեւելք 4-5 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով հինգ երկրաշարժ: Մարտի 28-ին 6,1 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Կուրիլյան կղզիների արեւելյան մասում: Մարտի 30-ին Պապուա Նոր Գվինեայի Կիմբե քաղաքից 100 կմ դեպի արեւելք տեղի է ունեցել 6,2 մագնիտուդով երկրաշարժ: Նույն ուժգնությամբ եւս մեկ երկրաշարժ է գրանցվել մարտի 31-ին Էկվադորի ափամերձ տարածքում՝ Սալինաս քաղաքից 31 կմ հյուսիս: Հաջորդ օրը 6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Հնդկական օվկիանոսում՝ Մավրիկիոս-Ռեյունյոն շրջանում: Ապրիլի 2-ին 6,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ալեուտյան կղզիների տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»