Գլխավոր ՀՀ ԱԻՆ ԱԻՆ ներկայացուցիչները մասնակցում են հանրային առողջությանը նվիրված ազգային աշխատաժողովի

ԱԻՆ ներկայացուցիչները մասնակցում են հանրային առողջությանը նվիրված ազգային աշխատաժողովի

2212
Տարածել

ՀՀ Առողջապահության նախարարության եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) համագործակցության շրջանակներում, 2019 թվականի Արտակարգ իրավիճակների պատրաստվածության հզորացման եւ Միջազգային առողջապահական (բժշկասանիտարական) կանոնների հետագա ներդրմանն ուղղված պլանի համաձայն` ապրիլի 4-ին եւ 5-ին Երեւանում անցկացվում է հանրային առողջության տեսանկյունից կարեւորություն ներկայացնող ռազմավարական ռիսկերի գնահատմանը նվիրված ազգային աշխատաժողով:

Աշխատաժողովին մասնակցում են նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչները՝ «Աղետների բժշկության կենտրոնից», «Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից»: Հավաքում ներկայացուցիչներ ունի նաեւ «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» հիմնադրամը:

Առավել մանրամասն՝ աշխատաժողովի ավարտին: