Գլխավոր Վերլուծություն Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

Արտադրական վտանգավոր օբյեկտների քանակն աճել է

645
Տարածել

2018 թվականի հունվարին Հայաստանի հանրապետությունում գրանցված է 18 793 արտադրական վտանգավոր օբյեկտ՝ ԱՎՕ, այս տարվա հունվարին՝ 19 814 ԱՎՕ, իսկ այս տարվա մարտի 15-ին դրությամբ Հայաստանի հանրապետությունում գրանցված է՝ 19 991 արտադրական վտանգավոր օբյեկտ: Տարեսկզբի համեմատ ԱՎՕ-ների քանակն աճել է 0,9 տոկոսով: Այս տարվա սկզբից մինչ մարտի 15-ը Հայաստանում գրանցվել է 97 ԱՎՕ, որից 34-ը՝ վերելակ: Նաեւ լողավազանի քլորացման տեղամաս, կաթսայատուն, տաքացման վառարան, վաֆելային վառարան, քլորակայան, ավտակռունկ, բենզալցակայան, թթվածնի բալոնների պահպանման տեղամաս եւ այլն:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտ են որակվում ոսկու, քարի,    ավազի հանքավայրերն ու մշակման արտադրամասերը, բենզալցակայանները,           գազալցակայանները, պայթուցիկ նյութերի պահեստները, շինարարական եւ ավտոկռունկները, ճնշման տակ աշխատող սարքերը, քիմիական անալիզի լաբորատորիաները, պոչամբարները, ջրամբարները,կաթսայատները,         շարժասանդուղքները, վերելակները, կարուսելները:

Գրանցված ԱՎՕ-ների մեջ կան չաշխատող, գործունեությունը դադարեցրած, սառեցված օբյեկտներ: Շինարարական կամ որոշ ավտոկռունկներ էլ հին են եւ դարձել են մետաղի ջարդոն: Արտադրական վտանգավոր օբյեկտների 70 տոկոսը վերելակներն են: Բազմաթիվ ընկերություններում կան մեկից ավելի ԱՎՕ-ներ:

Հայաստանում արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրը կազմվել է 2006 թվականի մայիսին: Այդ տարի գրանցվել են առկա բոլոր ԱՎՕ-ները, ընդամենը՝10 319 միավոր: