Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավել...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ մեկ երկրաշարժ

1218
Տարածել

Մարտի 6-ից 12-ն Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքներում գրանցել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ մեկ երկրաշարժ՝ մարտի 10-ին՝ Սեւան քաղաքից 8 կմ հյուսիս։

Տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 8 երկրաշարժ՝

  • Մարտի 7-ին Թուրքիայի Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արեւմուտք՝ 4 բալ ուժգնությամբ, Կարակոսե քաղաքից 21 կմ հյուսիս-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 8-ին Թուրքիայի Բուլանիկ քաղաքից 20 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ եւ 7 կմ հարավ-արեւելք՝ 3 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 10-ին Իրանի Խոյ քաղաքից 12 կմ հյուսիս-արեւմուտք՝ 5 բալ ուժգնությամբ եւ 17 կմ հյուսիս-արեւմուտք՝ 3 բալ ուժգնությամբ ։
  • Մարտի 11-ին Իրանի Խոյ քաղաքից 26 կմ հարավ-արևեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։
  • Մարտի 12-ին Իրանի Խոյ քաղաքից 14 կմ հարավ-արեւմուտք՝ 3-4 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6.0 եւ ավելի մագնիտուդով 4 երկրաշարժ, չորսն էլ` Խաղաղ օվկիանոսի ավազանում: Մասնավորապես՝ մարտի 8-ին Ֆիլիպինների Սուլանգան քաղաքից  61 կմ դեպի հարավ-արեւելք` 6.0 մագնիտուդով, մարտի 10-ին Ֆիջի կղզիների տարածքում եւ Պապուա Նոր Գվինեայի Սամարայի կղզուց 163 կմ դեպի արեւելք՝ համապատասխանաբար 6.2 եւ 6.1 մագնիտուդներով։ Մարտի 11-ին եւս մեկ երկրաշարժ է գրանցվել Պապուա Նոր Գվինեայում` Նոր Բրիտանիայի Կանդրիան քաղաքից 61 կմ հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»