Գլխավոր Հրշեջ-փրկարարներ Հայտնաբերվել է ուսումնական նռնակ

Հայտնաբերվել է ուսումնական նռնակ

2141
Տարածել

Մարտի վեցին ժամը 15:05-ին Արմավիրի փրկարարներն ահազանգ են ստացել, որ Մայիսյան գյուղի ճանապարհի եզրին  նռնակ է ընկած: Դեպքի վայր է մեկնել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության ուժերի վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներական ջոկատը եւ պարզել, որ հայտնաբերվածը՝ Ջ-1 ուսումնական ձեռքի նռնակ է (պայթուցիչով): Սակրավորները առանձնացրել են նռնակի պայթուցիչը իրանից, բերել  տրանսպորտային վիճակի եւ հանձնել Արմավիր մարզի ոստիկանության աշխատակիցներին: