Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ մեկ երկրաշարժ

2233
Տարածել

2019 թվականի փետրվարի 27-ից մարտի 5-ը ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայսատանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում գրանցել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ գրանցվել է 1 երկրաշարժ՝ Փետրվարի 28-ին Հայաստանում՝ Քաջարան քաղաքից 4 կմ հյուսիս-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 16 երկրաշարժ.

Փետրվարի 27-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 48 կմ հյուսիս 3 բալ ուժգնությամբ եւ 47 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 28-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Խոյ քաղաքից 42 կմ հարավ-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։

Մարտի 1-ին Վրաստանում՝ Թելավի քաղաքից 35 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ եւ Իրանում՝ Խոյ քաղաքից 31 կմ հյուսիս-արեւմուտք 2-3 բալ ուժգնությամբ։

Մարտի 2-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 22 կմ հյուսիս-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ եւ Իրանում՝ Խոյ քաղաքից 11 կմ արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Մարտի 3-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 21 կմ հարավ-արեւելք 4 բալ ուժգնությամբ, Վրաստան-Ադրբեջան սահմանային գոտում՝ Ծնորի քաղաքից 20 կմ հյուսիս-արեւելք։

Մարտի 4-ին Իրանում՝ Խոյ քաղաքից 33 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ, Վրաստանում՝ Քոբուլեթի քաղաքից 37 կմ հարավ-արեւելք 4-5 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Բուլանիկ քաղաքից 11 կմ հարավ-արեւմուտք։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 3 երկրաշարժ: Մարտի 1-ին Պերուի հարավ-արեւելքում` Ասանգարո քաղաքից հյուսիս-արեւելք գրանցվել է երկրաշարժ, որն ունեցել է 7 մագնիտուդ։ Հաջորդ օրը 6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնիայի Հոկայդո կղզու` Նեմուրո թերակղզուց 193 կմ դեպի հարավ-արեւելք: Մարտի 6-ին 6,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Նոր Զելանդիայի Կերմադեք կղզիների ափամերձ տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

Տարածաշրջանից դուրս, տեղի է ունեցել 5 մագնիտուդից բարձր երկրաշարժ, որի հետեւանքով կան տուժածներ: Փետրվարի 27-ին 5,4 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայում, Պադանգ քաղաքից 142 կմ դեպի արեւելք։ Ստորգետնյա ցնցման հետեւանքով տուժել է ավելի քան 11 մարդ, վնասվել մոտ 100 տուն:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»