Գլխավոր Վերլուծություն PPRD East-2․ Հայաստանի ձեռքբերումները

PPRD East-2․ Հայաստանի ձեռքբերումները

1678
Տարածել

Երեւանում անցկացվող Եվրոպական միության «Տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում Արեւելյան գործընկերության երկրներում» (Prevention, Preparedness and Response to Natural and Man-made Disasters in the Eastern Partnership Countries. PPRD East-2) ծրագրի ազգային խորհրդատվական խմբի երեւանյան հինգերորդ՝ ամփոփիչ հավաքում  նշվեց, որ PPRD East-2 ծրագրի շրջանակներում՝ 2014-2018 հատվածում, շահառու երկրներում (Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս) եւ ԵՄ անդամ մի շարք երկրներում կազմակերպվել է 92 միջոցառում, որոնց մասնակցել է 2840 մարդ, այդ թվում՝ քաղաքացիական պաշտպանության, ճգնաժամային կառավարման ոլորտի 1497 պատասխանատու։ Մնացածը՝ պետական տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ։ Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության ներկայացուցիչները պատմեցին Հայաստանի ձեռքբերումների ու հաջողությունների մասին։ Ահա դրանցից մի քանիսը։

1․ Ռիսկերի գնահատում եւ ջրհեղեղների կառավարում

Մշակվել է ջրհեղեղների կառավարման մոդուլային պլան, կազմակերպվել է վարժանք «Ախուրյանի ջրամբարի պատվարի փլուզում» թեմայով։ Այս ուղղությամբ աշխատանքները շարունակվելու են։

2․ Ուսումնավարժությունների կազմակերպում եւ անցկացում, ազգային աջակցության խմբի աշխատանք

Հայաստանի ներկայացուցիչները մասնակցել են միջազգային դասընթացների ու վարժանքների։ Այլոց հաջողված փորձը կտեղայնացվի Հայաստանում։

3․ Աղետների ռիսկի նվազեցման, բնակչության պաշտպանության իրազեկվածության աշխատանքներ

Որոշ ծրագրեր իրականացվել են, սակայն դեռ չունենք առկա ռիսկերի վերաբերյալ բնակչության իրազեկվածության ցանկալի մակարդակ։ Աշխատանքները կշարունակվեն։

4․ Ռիսկերի էլեկտրոնային քարտեզ

Նախնական տարբերակ կա, սակայն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն արագ է փոփոխվում եւ պետք է մշտապես վերանայել արածը։

5․ Կամավորականության զարգացում եւ աջակցություն

Մշակվել է օրինագիծ։ Կամավորականություն խթանելու համար առաջարկվում է օրենքով սահմանել, որ կամավոր փրկարարը կարող է որոշակի դրամական փոխհատուցում ստանալ, եթե փրկարարական աշխատանքներին մասնակցելու համար աշխատանքի չի գնացել։

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ