Գլխավոր Վերլուծություն Հունվարի արտակարգ դեպքերը

Հունվարի արտակարգ դեպքերը

1636
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2019 թվականի հունվարին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

Փրկարար ծառայության ստորաբաժանումները հունվար ամսին իրականացրել են 1451 ելք՝ 122-ով ավելի քան 2018-ի հունվարին: 616 կանչով փրկարարներն արձագանքել են արտակարգ դեպքերի, 466 ելքով՝ կենցաղային կանչերի, 277՝ այլ դեպք: 92 դեպքում ահազանգը կեղծ է եղել:

Արտակարգ դեպքերից զոհվել է 23 մարդ (այդ թվում՝ 6 կին), տուժել՝ 991 մարդ (այդ թվում՝ 278 կին եւ 136 երեխա): Փրկարարները 31 մարդու կյանք են փրկել: 2018 թվականի հունվարի համեմատ զոհվածների քանակը նվազել է 16-ով, տուժածներինը՝ աճել 320-ով:

Հրդեհ

Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է հրդեհ­նե­րի առա­ջաց­ման վե­­­­րա­­­­­­բեր­յալ 460 ահազանգ (2018 թվականի հունվարին՝ 303 ահազանգ), որից հրդեհ է գրանցվել 331 դեպքում (2018 թվականի հունվարին՝ 216 դեպք): Գրանցվել է հրդեհի վերաբերյալ 75 կեղծ ահազանգ (2018 թվականի հունվարին՝ 51): 50 դեպքում հրդեհի բռնկման սպառ­նալիքը եւ ծխապատ գոտին իսկ 4 դեպքում՝ հսկողությամբ իրականացվող այրումը հրդեհի տեղ են ընդունել եւ ահազանգել փրկարարներին: Հրդեհների մեծ մասը՝ 202 դեպք՝ 61,1 տոկոս, գրանցվել է քաղաքներում, մնացածը՝ գյուղերում: Նախորդ տարվա հունվար ամսվա հա­մեմատ քաղաքային հրդեհների քանակն աճել է 35-ով, գյուղական հրդեհներինը՝ 80-ով:

Մայրաքաղաքում գրանցվել է 108 հրդեհ: Մարզերից ամենաշատ հրդեհ գրանցվել է Լոռիում՝ 55, ամենաքիչը՝ Վայոց ձորում՝ 2: Ըստ համայնքների. ամենաշատը տուժել են Լոռու քաղաքները՝ 23, ամենաքիչը՝ Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի քաղաքները՝ երկուական: Վայոց ձորի քաղաքներում հրդեհներ չեն եղել: Ամենաշատը տուժել են Տավուշի գյուղերը՝ 49, ամենաքիչը Շիրակի եւ Վայոց ձորի՝ երկուական: Հրդեհների մեծ մասը՝ 121 գրանցվել է բուսածածկ տարածքներում: Բացի սրանից կրակի բաժին են դարձել աղբ՝ 58, առանձնատուն՝ 46, բնակելի շենք՝ 26, տրանսպորտային միջոց՝ 25, տնակ-ավտոտնակ՝ 12, անասնակեր՝ 3 եւ այլն:

Ճանապարհատրանսպորտային պատահար

2019 թվականի հունվարին հանրապետությունում գրանցվել է 331 ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՃՏՊ՝ 53-ով ավելի քան 2018-ի հունվարին: ՃՏՊ-ների գերակշիռ մասը՝ 56,2 տոկոս կամ 186 դեպք, բախումներն են: 67 դեպք՝ վրաերթ, 28 դեպք՝ տրանսպորտային միջոցների շրջում, 50 դեպք՝ այլ բնույթի ՃՏՊ: ՃՏՊ-ներից զոհվել է 19, տուժել՝ 464 մարդ: 2018 թվականի հունվարի համեմատ զոհվածների քանակը նվազել է 18-ով, տուժածներինը աճել՝ 64-ով:

Թունավորում

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանում գրանցվել է 444 թունավորում, զոհվել է 4, տուժել՝ 515 մարդ: 2018 թվականի հունվարի համեմատ թունավորումների քանակն աճել է 208-ով, զոհերինը՝ 2-ով, տուժածներինը՝ 246-ով: Երեւանում գրանցվել է 342 թունավորում: Մարզերից ամենաշատ թունավորում գրանցվել է Արմավիրում՝ 18, ամենաքիչը՝ Սյունիքում եւ Վայոց ձորում՝ մեկական:

Թունավորումների հիմնական պատճառներն են. ալկոհոլ՝ 191, դեղորայք՝ 90, քիմիական նյութեր՝ 65, շմոլ գազ՝ 42, բնական գազ՝ 35, սննդամթերք՝ 13 եւ այլն:

Այլ դեպքեր

2019 թվականի հունվարին հանրապետությունում գրանցվել է 9 մերկասառույց, 6 ուժեղ քամի, 4 փլուզում, 3 քարաթափում, 3 ձնաբուք, 1 պայթյուն, 1 համաճարակ եւ այլն:

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ