Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում 3 բալ եւ ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել

915
Տարածել

2019 թվականի փետրվարի 13-19-ը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի հանրապետությունների տարածքներում 3 բալ եւ ավել ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցվել:

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 11 երկրաշարժ՝

Փետրվարի 13-ին Ադրբեջանում՝ Զաքաթալա քաղաքից 25 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ, Իրանում՝ Խոյ քաղաքից 47 կմ հարավ 3-4 բալ ուժգնությամբ եւ Մարանդ քաղաքից 7 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 14-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 48 կմ հյուսիս-արեւմուտք 3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 16-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 28 եւ 31 կմ հյուսիս 3-4 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 18-ին Իրանում՝ Ահար քաղաքից 22 կմ հարավ-արեւմուտք 4 բալ ուժգնությամբ եւ Թուրքիա-Իրան սահմանային գոտի՝ Սարայ քաղաքից 20 կմ հարավ-արեւելք 6 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 19-ին Վրաստանում՝ Նինոծմինդա քաղաքից 6 կմ հարավ-արեւելք 3-4 բալ ուժգնությամբ, Նախիջեւանում՝ Նախիջեւան քաղաքից 33 կմ հյուսիս 3-4 բալ ուժգնությամբ եւ Թուրքիայում՝ Վան քաղաքից 30 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով գրանցվել է 2 երկրաշարժ: Փետրվարի 14-ին Հյուսիսային Միջատլանտյան լեռնաշղթայում գրանցվել է 6,1 մագինտուդով երկրաշարժ: Փետրվարի 17-ին 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Օվկիանայում` Պապուա Նոր Գվինեայի Նոր Իռլանդիայի Նամատանայի քաղաքից 44 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»