Գլխավոր Միջոցառումներ Եվրամիության PPRD East ծրագրի հավաք Երեւանում

Եվրամիության PPRD East ծրագրի հավաք Երեւանում

2573
Տարածել

Փետրվարի 27-ին եւ 28-ին Երեւանում կանցկացվի Եվրոպական միության «Տարերային եւ տեխնածին աղետների կանխարգելում, պատրաստվածություն եւ արձագանքում Արեւելյան գործընկերության երկրներում» (Prevention, Preparedness and Response to Natural and Man-made Disasters in the Eastern Partnership Countries. PPRD East-2) ծրագրի ազգային խորհրդատվական խմբի ամփոփիչ հավաքը, որի ժամանակ կներկայացվեն գրանված հաջողությունները, ծրագրի ավարտից հետո ազգային մակարդակում նախատեսված գործողությունները: PPRD East ծրագիրը մեկնարկել է 2010-ին (2010-2014 հատվածում՝ PPRD East-1, 2014-2018՝ PPRD East-2), իրականացվում է Արեւելյան գործընկերության բոլոր երկրներում՝ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովա: Ծրագրի շրջանակներում եղել են քննարկումներ, համաժողովներ բազմաթիվ թեմաներով: 2017 թվականին անցկացվել է EU MOLDEX 2017 դաշտային վարժանք, որին մասնակցել են նաեւ Հայաստանի փրկարարները:

PPRD East ծրագրի նպատակն է բարելավել աղետների ռիսկի վերաբերյալ իրազեկվածության եւ տեղեկությունների կառավարման մակարդակը, խորացնել ռիսկերի վերաբերյալ գիտելիքները, զարգացնել քաղաքացիական պաշտպանության համակարգերը եւ խոշոր աղետի դեպքում միջազգային գործընկերների հետ աշխատելու ազգային կարողությունները, ձեւավորել ռիսկերի տարածաշրջանային էլեկտրոնային ատլաս: Ծրագիրն ավարտվում է մարտին, ամփոփիչ հավաքը Բրյուսելում է լինելու, հիմա մասնակից երկրներում ամբողջացնում են արվածը:

Երեւանյան հավաքում խոսելու են վաղ ազդարարման համակարգերից, ջրհեղեղի ռիսկի կառավարումից, աղետների կորուստների տեղեկատվական շտեմարաններ ստեղծելու կարեւորությունից: Կներկայացվեն գրանցած հաջողությունները եւ ապագայի ծրագրերը:

Հայաստանը ակտիվ մասնակցում է աղետների ռիսկի նվազեցման-կառավարման միջազգային ծրագրերին եւ ունի այդ թեմաներով հավաքներ անցկացնելու հարուստ փորձ: Մասնավորաբար.

2013, 2014, 2015 եւ 2016 թվականներին Հայաստանում անցկացվել են «Հանրային իրազեկումը որպես աղետների ռիսկի նվազեզման անկյունաքար» միջազգային համաժողովներ:

2016 թվականին Հայաստանում անցկացվել է աղետի հետեւանքների վերացման հարցում միջազգային կառույցների հետ արդյունավետ համագործակցելու թեմայով միջազգային սիմուլացիոն վարժանք:

2018 թվականի հունիսին Հայաստանում անցկացվել է Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի աղետների ռիսկի նվազեցման (ԱՌՆ) տարածաշրջանային 2-րդ պլատֆորմը:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ