Գլխավոր Վերլուծություն 2018 թվականի արտակարգ դեպքերը

2018 թվականի արտակարգ դեպքերը

1180
Տարածել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնն ամփոփել է 2018 թվականին հանրապետությունում գրանցված արտակարգ դեպքերի ու պատահարների վիճակագրությունը:

2018 թ. փրկարարական ստորաբաժանումներն իրականացրել են 22725 ելք (2017թվականին՝ 22103): 8358՝ հրդեհ, 7547՝ կենցաղային կանչ, 3497՝ այլ դեպք, 1168՝ կեղծ ահազանգ: 2003 թվականի համեմատ արտակարգ դեպքերի քանակն աճել է մոտ 5 անգամ, իսկ 2017 թվականի համեմատ՝ 11 տոկոսով: Ինչպես եւ նախորդ տարիներին, արտռակարգ դեպքերի գերակշիռ մասը՝ 94,7 տոկոսը (2017 թվականին՝ 94,2 տոկոսը, 2016 թվականին՝ 92,9 տոկոսը) հրդեհները, ճանապարհատրանսպորտային պատահարներն (ՃՏՊ) ու թունավորումներն են:

2018 թվականին արտակարգ դեպքերից զոհվել է 403 մարդ (այդ թվում՝ 68 կին, 20 երեխա): 2017 թվականին զոհվել էր 356 մարդ (այդ թվում՝ 74 կին, 18 երեխա), 2016 թվականին՝ 354 մարդ ( այդ թվում՝ 63 կին, 16 երեխա): Արտակարգ դեպքերից տուժել է 11213 մարդ (այդ թվում՝ 3130 կին, 1840 երեխա): 2017 թվականին տուժել էր 10688 մարդ ( այդ թվում՝ 3051 կին, 1759 երեխա), 2016 թվականին՝ 9232 մարդ ( այդ թվում՝ 2795 կին, 1455 երեխա): Փրկարարները 301 մարդու կյանք են փրկել: 2017 թվականին փրկել էին 274 կյանք:

Արտակարգ դեպքերը ըստ դասերի.

Արտակարգ դեպք 2018 թվական 2017 թվական
     
Հրդեհ 6594 5531
Պայթյուն 25 23
Ճանապարհատրանսպորտային պատահար 4111 3535
Օդաղետ 1 0
Կոյուղագծերի, ջերմային ցանցերի, խմելու ջրի եւ գազի մատակարարման համակարգերի վթար 146 43
Ճառագայթային, քիմիական, կենսաբանական վտանգավոր աղբյուրների, նյութերի հայտնաբերում 3 0
Գետերի հեղեղում, վարարում 10 10
Սելավ 1 1
Դարափուլ (փլվածք, նստվածք) 15 19
Քարաթափում 43 27
Ուժեղ քամի 34 50
Մերկասառույց (սառցամածություն) 21 40
Տեղատարափ անձրեւ 12 3
Ուժեղ կարկուտ 46 36
Վայրի կենդանիների հարձակում 33 15
Երաշտ 0 2
Երկրաշարժ 47 49
Մարդկանց թունավորում 4670 4659
Կենդանիների թունավորում 2 0
Համաճարակ 3 2
Անասնահամաճարակ 9 8
Ջրահեղձում 10 18

 

 

Հրապարակման պատրաստեց Արամ ԶԱՔԱՐՅԱՆԸ