Գլխավոր ՀՀ ԱԻՆ «Պաշտպանության կառավարումը առավել լայն անվտանգության համատեքստում»

«Պաշտպանության կառավարումը առավել լայն անվտանգության համատեքստում»

514
Տարածել
Միացյալ թագավորության պաշտպանության ակադեմիայի նախաձեռնությամբ հունվարի 21-փետրվարի 2 հատվածում Վրաստանում անցկացված «Պաշտպանության կառավարումը առավել լայն անվտանգության համատեքստում» դասընթացին մասնակցել են նաեւ Հայաստանի հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները՝ ԱԻՆ արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման եւ միջազգային համագործակցության վարչության պետի տեղակալ Գոռ Վարդանյան, ԱԻՆ փրկարար ծառայության քաղաքացիական պաշտպանության վարչության պետի տեղակալ, փ/ծ գնդապետ Էդան Սնգրյան, ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության փրկարար ուժերի համակարգման եւ որակավորման կազմակերպման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Բագրատ Վարդազարյան:
Ըստ մեր պատվիրակների, քննարկվել են հետեւյալ հարցերը. անվտանգություն եւ ավտանգության մարտահրավերներ, ազգային անվտանգության ռազմավարության քաղաքականություն, երկրի անվտանգությանը նպաստող հնարավոր ռիսկերի վերլուծություն, քաղաքացիների, քաղաքացիական ծառայողների եւ անվտանգության ուժերի կառավարում Միացյալ Թագավորությունում, պաշտպանության հնարավորությունների կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում, ծրագրերի կառավարում:
Դասընթացի ընթացքում եղել են եւ դասախոսություններ, զեկույցներ եւ թեմատիկ գործնական պարապմունքներ: «Ուսումնասիրված պաշտպանական եւ անվտանգության ռազմավարական ծրագրերի մշակման մեթոդաբանությունը կարող է գործնականում կիրառվել տարբեր հայեցակարգերի, ռազմավարությունների, ծրագրերի, նախագծերի եւ որոշումների մշակման ընթացքում», — կարծում են Հայաստանի պատվիրակները: