Գլխավոր ՀՀ ՆԳՆ Անվտանգության մշակույթը՝ ներքին անվտանգության բաղադրիչ

Անվտանգության մշակույթը՝ ներքին անվտանգության բաղադրիչ

622
Տարածել

Փետրվարի վեցին ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիրը, որը օրենքով սահմանված ժամկետում կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը:

Արտակարգ իրավիճակներին վերաբերող դրույթները ներառված են ծրագրի «Ներքին անվտանգություն» բաժնում: «Կառավարությունը կարեւորում է բնական եւ տեխնածին աղետների արդյունավետ կանխատեսումն ու վաղ ազդարարումը, դրանց արագ արձագանքման համակարգի կատարելագործումը, արտակարգ իրավիճակներում բնակչության իրազեկվածության ու կրթվածության մակարդակի բարձրացումը», — նշված է կառավարության ծրագրում: