Գլխավոր Վերլուծություն Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի...

Անցած յոթ օրում Հայաստանում եւ Արցախում գրանցվել է 3 բալ եւ ավելի ուժգնությամբ 5 երկրաշարժ

100
Տարածել

2019 թվականի հունվարի 30-փետրվարի 5 ժամանակահատվածում Արտակարգ իրավիճակների նախարարության Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցը Հայաստանի եւ Արցախի տարածքում գրանցել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ գրանցվել է 5 երկրաշարժ.

Հունվարի 29-ին Հայաստանում՝ Եղեգնաձոր քաղաքից 18 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 2-ին Հայաստանում՝ Աշոցք գյուղից 2 կմ հարավ-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 3-ին Արցախում՝ Քարվաճառ քաղաքից 6 կմ հյուսիս-արեւելք 4 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է Քարվաճառ քաղաքում, Նոր Վերին Շեն եւ Նոր Բրաջուր գյուղերում 3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 4-ին Արցախում՝ Քարվաճառ քաղաքից 3 կմ հյուսիս-արեւելք եւ 6 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ երկու երկրաշարժ, որոնք զգացվել են Քարվաճառ քաղաքում 3 բալ ուժգնությամբ։

Իսկ տարածաշրջանում գրանցվել է 3 բալ եւ ավել ուժգնությամբ 8 երկրաշարժ.

Հունվարի 29-ին Թուրքիա-Իրան սահմանային գոտում՝  Չալդրան քաղաքից 17 կմ հյուսիս արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Հունվարի 30-ին Իրանում՝ Մակու քաղաքից 40 կմ հարավ-արեւելք 3 բալ ուժգնությամբ եւ Իրան-Նախիջեւան սահմանային գոտում՝  Մակու քաղաքից 42 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Հունվարի 31-ին Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտում ՝ Գյանջա քաղաքից 53 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ եւ Ադրբեջանում՝ Գյանջա քաղաքից 20 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 2-ին Ադրբեջանում՝ Աղջաբադ քաղաքից 45 կմ արեւելք 3-4 բալ ուժգնությամբ եւ Վրաստանում՝  Նինոծմինդա քաղաքից 25 կմ հյուսիս-արեւելք 2-3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 4-ին Թուրքիայում՝ Վան քաղաքից 37 կմ հյուսիս-արեւելք 3 բալ ուժգնությամբ։

Փետրվարի 5-ին Ադրբեջանում՝ Շամախի քաղաքից 2 կմ հյուսիս-արեւմուտք 6-7 բալ ուժգնությամբ։ Երկրաշարժը զգացվել է ԱՀ՝ Ստեփանակերտ, Շուշի եւ Հադրութ քաղաքներում 3 բալ ուժգնությամբ։

Տարածաշրջանից դուրս գրանցվել է 6 եւ ավելի մագնիտուդով 3 երկրաշարժ: Փետրվարի 1-ին 6,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայում` Ֆրոնտերա Հիդալգո քաղաքից 9 կմ դեպի հյուսիս-արեւմուտք: Հաջորդ օրը 6,1 մագնիտուդով երկու երկրաշարժ է գրանցվել Ինդոնեզիայի Սումատրա կղզում` Սունգայպենուխ քաղաքից 154 կմ շառավղով սահմանափակված տարածքում: Երկրաշարժերի հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան:

 

ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն»