Գլխավոր ՀՀ ԱԻՆ Ֆելիքս Ցոլակյան․ Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն աղետների ռիսկի նվազեցմանը

Ֆելիքս Ցոլակյան․ Մեր ջանքերը պետք է ուղղված լինեն աղետների ռիսկի նվազեցմանը

712
Տարածել

Փետրվարի վեցին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ 2018 թվականի աշխատանքների ամփոփման եւ 2019 թվականի համար նախանշված ծրագրերի ներկայացման կոլեգիայի նիստ, որը նախագահում էր արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը։

Նախարարության կառուցվածքային եւ առանձնացված ստորաբաժանումների ղեկավարները (Փրկարար ծառայություն, Պետական ռեզերեւների գործակալություն, Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, Աղետների բժշկության կենտրոն, Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն, Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն, Հատուկ լեռնափրկարար ծառայություն եւ այլն) ներկայացրեցին իրենց վսհատված ոլորտներում արված աշխատանքները։

2018 թվականին «911» ծառայությունը ստացել է ավելի քան 1,2 միլիոն զանգ, հանրապետությունում գրանցվել է ավելի քան 16 000 արտակարգ դեպք։ Փրկարար ծառայության ստորաբաժանումները 22 725 ելք են կատարել, որոնց մոտ կեսը՝ ավելի քան 10 000՝ հրդեհներն են։ 2018 թվականին փրկարարները 290 մարդու կյանք են փրկել։

Այլ աշխատանքներ․ 2018 թվականին ԱԻՆ մասնագետները փորձաքննություն են իրականացրել 9300 արտադրական վտանգավոր օբյեկտում (քիմիական լաբորատորիաներ, կաթսայատներ եւ այլն), գնահատվել է բազմաթիվ հանքարդյունաբերական ձեռնարկությունների, թունաքիմիկատների պահեստների ռիսկը, տրվել են անվտանգության հայտարարագրեր, հանրապետության բոլոր մարզերում անցկացվել են դաշտային, ուսումնամեթոդական, շտաբային, հատուկ տակտիկական պլանային եւ արտապլանային վարժանքներ որոնց մի մասը՝ «Որոնողափրկարարական հարցերով միջազգային խորհրդատվական խմբի» (International Search and Rescue Advisory Group՝ INSARAG) չափանիշներով եւ 36-ժամյա։ Փրկարարներն ուսումնասիրել են բազմաթիվ պետական կառույցների եւ մարզերի քաղաքացիական պաշտպանության վիճակը եւ որոշ ժամանակ անց ուսումնասիրել բացահայտված թերությունների վերացման ընթացքը (այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ

Աղետների բժշկության կենտրոնը ձեռք է բերել անհատական դեղատուփեր, գույքով համալրվել են կենտրոնի մեքենաները։ 2018-ին այս մեքենաներով սպասարկվել է 435 կանչ։

Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունը ուսումնասիրել է հանրապետության գետավազանները, կազմել գետերի վարարումների տեղեկագիր եւ Սեւանա լճի ջրային հաշվեկշիռը։ Անցած տարի հանրապետության հակակարկտային զենիթային եւ հրթիռային կայանքներից ներգործության է ենթարկվել 709 կարկտավտանգավոր ամպ։

Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում վերապատրաստվել է 471 փրկարար եւ 2003 քաղաքացիական անձ (այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ Ակադեմիան նաեւ գրքեր է հրատարակել, բնակչության ուսուցման ծրագրեր իրականացրել։ Այս տարի աշխատանքները շարունակվելու են (այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ):

2019-ին թվականին փրկարար ծառայությունը ստանալու է 40 միավոր տեխնիկա (այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ ):

ԱԻՆ համակարգի բոլոր ստորաբաժանումները իրենց ոլորտներին բնորոշ թեմաներով դասընթացներ, քննարկումներ եւ դասախոսություններ են կազմակերպել։

Ամփոփելով նիստը, արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն ասաց, որ ԱԻՆ-ի նպատակը ռիսկերը կանխատեսելը, դրանք նվազեցնելն ու աղետների հետեւանքների վերացումն է ու բոլոր աշխատանքները պետք է ուղղված լինեն այս նպատակին։ «Նոր նախաձեռնություններ են պետք։ Ոլորտի գիտական մոտեցումները պետք է նպաստեն գործնական խնդիրների արդյունավետ լուծմանը», — նկատեց նախարարը։

Նիստի ավարտին Ֆելիքս Ցոլակյանը պարգեւատրեց համակարգի բարեխիղճ աշխատողներին։ Այդ մասին առավել մանրամասն՝ այստեղ:

Արամ ԶԱՔԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Վահրամ ԱՎՈՅԱՆԻ